Հարգելի՛ քաղաքացիներ
Աբովյան համայնքի մրցույթների կազմակերպիչը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության իրավունքով տրամադրման բաց մրցույթ։
Մրցույթը կկայանա 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ժամը 11:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, 2-րդ հարկ):
1. Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, կարուսելի, ժամանցի և հանգստի կենտրոն կազմակերպելու ծրագիր, մրցույթի մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր, անձնագիր (նույնականացման քարտ), իրավաբանական անձանց համար՝ նաև հիմնադիր փաստաթղթեր։
2. Մասնակցության վճարը սահմանված է 14 000 դրամ:
3. Նախավճարի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, որը վճարվում է մրցույթի անցկացման օրը։
4. Մրցույթի մեկ քայլի չափը սահմանված է լոտի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։
5. Լոտի նկատմամբ սահմանափակումներ չկան:
6. Մրցույթի հաղթողին որոշելու կարգը. մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը սակարկությունների կազմակերպիչների կողմից նախապես նշանակված մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմանները /առավելությունը տրվելու է առավելապես բարձր վարձավճար և լավագույն կարուսելի, ժամանցի և հանգստի կենտրոն կազմակերպելու ծրագիր ներկայացնողին/։
7. Մրցույթը կանցկացվի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով մրցութային կարգով տրամադրման կանոնակարգի» համաձայն։
8. Մրցույթի կանոնակարգին, ինչպես նաև գույքերի վերաբերյալ տվյալներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Աբովյանի համայնքապետարան (Բարեկամության հրապարակ 1, հեռ. 044 53 64 12)։
9. Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ` մինչև 2025 թվականի դեկտեմբերի 19-ը,ժամը՝ 11:00-ն:
Մանրամասն տեղեկատվությունը կցվում է։