ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Տոտալ արտ» ՀՄԿ նախագահ ՀՀ վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր «Էդգար Գյանջումյանի նախաձեռնությամբ 2026թ. հունվարին կանցկացվի «Universe art» միջազգային մրցույթ-փառատոնը, որի նպատակն է արվեստի բնագավառում օժտված երեխաների բացահայտումը,մասնագիտական մոտիվացումն ու զարգացումը:
Մրցույթն անցկացվելու է հետևյալ անվանակարգերում ՝
Նկարչություն
Դեկորատիվ-կիրառական արվեստ:
Վերոնշյալ անվանակարգերւոմ մասնակիցները մրցելու են հետևյալ տարիքային խմբերով՝ 5-8, 9-14, 15-20 տարեկան:
Մասնակիցը իրավունք ունի միաժամանակ հանդես գալ և՛ նկարչության, և՛ դեկորատիվ-կիրառական արվեստ անվանակարգերում մեկական աշխատանքով: Արտերկրից մասնակցությունը կարող է իրականացվել օնլայն տարբերակով:
Մանրամասների և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն կցված է հետևյալ հայտարարությանը՝
Դիմում հայտերը անհրաժեշտ է ներկայացնել մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ:
Աշխատանքների ներկայացման հասցեի և ժամանակահատված վերաբերյալ տեղեկատվություն կհայտարարվի փառատոնի պաշտոնական Universe Art Festivalէջում:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 044527977 համարին կամ գրել universeartpainter@mail.ruէլփոտին: