1.Մշակութային տուրիզմ՝ այցելություններ պատմամշակութային վայրեր՝հուշարձաններ, վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, ժայռապատկերներ, վիշապաքարեր, թանգարաններ, մշակույթի կենտրոններ, արվեստանոցներ, ազգագրականերգի ու պարի փառատոններ։
2.Ագրո գյուղական տուրիզմ՝ սարվոր տուրիզմ - Գեղաշենի Աղմաղան և Բարձրադիր սարատեղերում, էկոլոգիապեսմաքուր բնամթերքից պատրաստված ավանդական խոհանոց, սնկահավաք և բանջարհավաք տուրեր՝սիբեխ, ծնեբեկ, շուշան, մանդակ, ավելուկ, սպիտակ բանջար, մասուր, ալոճ, ուրց, դաղձ, ձիավարություն, այց մեղվանոց և օրգանական մեղրիարտադրության կետեր, վարպետաց դասեր և փորձառություններ։
3.Արկածային տուրիզմ՝ քայլարշավ (hiking), լեռնագնացություն (montaineering), լեռնահեծանվային,լեռնադահուկային տուրիզմ և դահուկավազք (ski mountaineering, ski touring, backcountry skiing, cross country skiing), խճուղային հեծանվային տուրեր (cycling,road biking), հեծյալ տուրեր, քարանձավախուզություն, թռչնադիտարկում։
4.Էկո տուրիզմ՝ բնությանհատուկ պահպանվող տարածքներ, բնության հուշարձաններ, ջրվեժներ, ջրամբարներ, գետեր,լճեր, քարանձավներ, բուսական և կենդանական աշխարհի էնդեմիկ տեսակներ։ 5.Ամենաայցելվող վայրերը՝ Աբովյանի սբ. Հովհանես Մկրտիչ եկեղեցի, Պտղնու տաճար, Արամուսի Ծիրանավոր եկեղեցի,Աբովյանի «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան», Առինջի վարպետ Լևոնի քարանձավ,Գեղաշենի Մեղուների թանգարան, Գեղամա լեռների պսակ Աժդահակ լեռ 3597մ, Գեղաշենի Վիշապաքար, ԱրդարանոցիԺայռապատկերներ, Գեղաշենի Վիշապաքար։
6.Զբոսաշրջային ենթակառուցվածքներ՝«Աժդահակ» հյուրատուն և գյուղական հանգստավայր Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղում.ունի 5 սենյակ՝ 12 մահճակալով մինչև 15 զբոսաշրջիկի հաց և կացի համար, կան քայլարշավային, լեռնագնացային,լեռնահեծանվային, լեռնադահուկային, ջիփինգ, հեծյալ 8-10 երթուղիներ, բարձր լեռնային10-15 կացարաններ ծմ 2600 մ բարձրության վրա, Գեղաշեն - Գեղարդ 46,7կմ երկարությամբցուցանակներով կահավորված 1 երթուղի, Գեղաշեն Աղմաղան սարատեղ գծանշված 1 երթուղի։
7.Ոչ նյութական մշակութային ժառանգություն (տարածված արհեստ-արվեստի տեսակներ, ավանդույթներ, փորձառություններ,վարպետաց դասեր և այլն):Մեղրաքամի վարպետաց դաս, մեղվի թերապիա, լավաշի և գաթայի ավանդական թոնրում թխման վարպետացդաս, ակնամոմի պատրաստման, մայրակաթի պատրաստման վարպետաց դասեր, ավանդական եղանակովխնոցու հարման, կաթի զտման, մածունի և թթվասերի մերման, պանիր և կարագ պատրաստելու,գազարի բերքահավաքի վարպետաց դաս։
8.Փառատոններ և միջոցառումներ (նախատեսվող) 3000 մ և բարձր լեռնային արահետային վազք.Ակնա լիճ-Աժդահակ լեռան գագաթ երթուղով, գազարի փառատոն Արամուսում (հոկտեմբերին),սարի սնկի փառատոն Գեղաշենում (մայիսին):
9.Զբոսաշրջության զարգացմամբ զբաղվող կառույցներ և կազմակերպություններ։«Ճամփորդ» Էկո ԱրշավականԿենտրոն – գ․ Գեղաշեն, հեռ․ +37493 848 666 Լեռնադահուկորդների Հայկական Ասոցիացիա, www.armski.am հեռ․ +37495 77 77 60 Ski& Summer Adventures, www.tourscaucausus.com, հեռ․ +374 94 77 77 61,որի միջոցով Կոտայքի մարզի արկածային տուրիստականպրոդուկտները ներկայացվում են միջազգային զբոսաշրջային էքսպոներում։ www.azhdahak.am զբոսաշրջային կայք, հեռ. +374 94 199 308,որի նպատակն է հանրահռչակել Աբովյան համայնքի Գեղամա հրաբխային լեռների և Աժդահակլեռան զբոսաշրջային երթուղիները և հյուրընկալության կետերը։
Արի Աբովյան ՖԲ խումբ https://www.facebook.com/groups/452236263258248 Արի Գեղաշեն Ֆբ խումբ https://www.facebook.com/groups/1021742915428586 Արի Աժդահակ լեռ ՖԲ խումբ https://www.facebook.com/groups/285926670353122 «Ռուբենտուրս» զբոսաշրջային ընկերություն, ք․Աբովյան +374 93 519 601
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ժամանակակից Աբովյանի գլխավոր այցեքարտն է։ Այն ընդգրկված է հանրապետական զբոսաշրջային երթուղիների ցուցակում։ Եկեկղեցու հիմնարկեքը կատարվել է 2006 թվականի օգոստոսի 24-ին։ Օծման արարողությունը տեղի է ունեցել 2013 թվականի մայիսի 14-ին։ Եկեղեցին կառուցվել է Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ։ Եկեղեցու հեղինակը Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանն է, նախագծի կոնստրուկտորները՝ Հովհաննես Մեյրոյանը և Տիգրան Դադայանը։ Որմնանկարների հեղինակներն են հայր և որդի Աբրահամ ու Հայկ Ազարյանները: 50 մետր բարձրություն ունեցող շքեղակառույց տաճարի քանդակազարդման աշխատանքներին մասնակցել է շուրջ 40 քանդակագործ և զարդագործ-վարպետ։
Քաղաքի կենտրոնում է գտնվում հայ-ռուս ժողովուրդներիբարեկամության խորհրդանիշ համարվող զինվորների արձանը (Հուշահամալիր Հայաստանը Ռուսաստանին միացման150-ամյակին), ինչպես նաև Խ. Աբովյանի կիսանդրին (1970 թ.)։ Ճարտարապետը` Ս. Բարխուդարյանն է, իսկ Քանդակագործը՝ Ս.Բաղդասարյանը։
Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը բացվել է 1982 թվականի դեկտեմբերի 16-ին։ Թանգարանը կազմակերպում է մշտական և ժամանակավոր ցուցադրություններ։ Թանգարանի գործունեության հիմնական նպատակն է ամրապնդել և ի ցույց դնել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, երկու ժողովուրդների միջև պատմական հարաբերությունները և մշակութային կապերը ներկայացնող թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների պահպանումը, հայտնաբերումը և հավաքումը, ուսումնասիրումը և հանրահրչակումը։ Թանգարանը կազմակերպում է դասախոսություններ, հանդիպումներ, համաժողովներ, ինչպես նաև պատրաստում և հրապարակում է գիտական աշխատություններ։ Թանգարանում ցուցաադրվում են երկու ժողովուրդների բարեկամությանը վերաբերող շուրջ 800 պատմական, ազգագրական, գրավոր աղբյուրներ, լուսանկարների, քարտեզների, շքանշանների, մեդալների ինչպես նաև տնտեսական և կենցաղային իրերի հավաքածուներ, գեղանկարիչների, քանդակագործների և ժողովրդական ստեղծագործողների աշխատանքներ (արձան, գոբելեն, փայտագործություն և այլն)։ Պարբերաբար աշխատանքներ են իրականացվում ֆոնդային հավաքածուները նոր ցուցանմուշներով համալրելու ուղղությամբ։ Թանգարանային 798 առարկաներից թվայնացված են 758-ը։
Ակնա լիճը գտնվում է Գեղամա լեռների մերձգագաթային սարավանդի վրա՝ Ակնասար լեռան լանջին։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկում։ Ծովի մակերևույթից բարձր է 3030 մետրով, լճի մակերեսը՝ 0,5 կմ 2 է։ Սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն շրջապատված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան մարգագետիններով։ Նրա ջուրը պարզ է, քաղցրահամ։ Մակերեսը կազմում է 0,53 կմ2, առավելագույն խորությունը՝ 15 մ, ջրատարողությունը՝ 3,91 միլիոն մետր խորհանարդ։
Լևոնի աստվածային գետնափորը հայտնի է նաև որպես «Լևոնի քարանձավ», «Լևոնի աստվածային գետնափոր թանգարան» կամ «Տոսյայի փոս». հիմնադրվել է 1985 թվականին, հիմնադիրն է Լևոն Առաքելյանը։ Գետնափոր-թանգարանը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Գետնափորի խորությունը 21 մետր է, մակերեսը 300 քառակուսի մետր, 6 սենյակներով, որոնք կապված են նեղ աստիճաններով։ Քարանձավի ջերմաստիճանը չի փոխվում՝ և ամռանը և ձմռանը 10 աստիճան է։ Կան առանձնացված սենյակներ, փոսեր, պատերին արված յուրահատուկ փորագրություններ։ Պատերին կան վառվող մոմեր։ Լևոնը նպատակ է ունեցել փորել ևս 74 սենյակ՝ յուրաքանչյուրին տալով առանձնահատուկ դեկորացիա։ Տան առաջին հարկը այսօր թանգարան է։ Այստեղ են պահվում վարպետ Լևոնի հագուստները, նրա մասին մամուլի հրապարակումները, մատյանները, որոնցում այցելուները գրել են իրենց տպավորությունները։ Տան բակում ցուցադրված են ծաղկամաններ, որոնք վարպետ Լևոնը պատրաստել է իր փորած քարերի մնացորդներից։ Բակի պատին նրա ստեղծագործած երկու նկարներն են. մեկում ինքն է՝ հատիչն ու մուրճը ձեռքին, մյուսում կինը՝ կարտոֆիլը ձեռքին։ Լևոն Առաքելյանն ապրել է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ 1985 թվականի գարնանը Լևոնի կինը՝ տիկին Տոսյան ամուսնուն խնդրել է կարտոֆիլի համար հոր փորել։ Լևոնին տեսիլք է երևացել։ Տեսիլքում մառախուղի միջից մի ձայն նրան ասել է շարունակել փորել ինչ էլ որ լինի։ Վարպետը շարունակել է աշխատել, արել բազմաթիվ փորագրություններ ճիշտ այնպես, ինչես եղել են տեսիլքներում։ Նա նաև էլեկտրալարեր է անցկացրել և լամպեր տեղադրել։ Լևոնի սկզբունքն է եղել աշխատել միայն հատիչով և մուրճով։ Չնայած հողի կոշտությանն ու աշխատանքի բարդությանը, վարպետը դեմ է եղել ցանկացած էլեկտրական գործիքի, մերժել տեխնիկա տրամադրելու առաջարկները։ Լևոնը գետնափորը փորել է շուրջ 23 տարի, աշխատել գրեթե ամեն օր առանց հանգստի։ Վարպետ Լևոնը մահացել է 2009 թվականին։ Նրա մահից հետո թանգարանի այցելուներին դիմավորում է Լևոնի կինը՝ տիկին Տոսյան:
Արամուսի Ծիրանավոր Սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է 6-րդ դարի 90-ական թվականներին գ. Արամուսում։ Եկեղեցու շքամուտքը արևմտան կողմից է, դուռ կա նաև հարավից։ Ճակատների վրա չկան եռանկյունի հիմքով խորշեր։ Ա.Բ. Երեմյանի կարծիքով եկեղեցին պետք է կառուցված լիներ ավելի վաղ, այսինքն՝ 6-րդ դարի կեսերին՝ Ավանի Ծիրանավոր եկեղեցու նախորդող շրջանում, երբ այնտեղ քահանա էր Ջոջիկը։ Դվինին հակաթոռ կաթողիկոս Հովհան Բագարացին նախքան Ավանի կաթողիկոսական եկեղեցու կառուցման ավարտը, պետք է որ տեղավորված ու գործելիս լիներ Արամուսի Ծիրանավոր եկեղեցում։ Կիրակոս Գանձակեցին, Սամվել Անեցին և այլ պատմիչներ Արամուսի կառուցումը վերագրում են տեղացի կաթողիկոս Դավթին (728-741 թվականներ)։ Այժմ ենթադրում են, որ Դավիթը ոչ թե կառուցել, այլ արաբների արշավանքներով ու տիրապետությամբ վնասված տաճարը նորոգել, վերականգնել է։ Ծիրանավոր Սուրբ Նշան եկեղեցին կենտրոնագմբեթ տաճար է։ Եկեղեցին ունի մեծ ձգվածություն։ Խորանի բարձրությունն իր բացվածքի համեմատությամբ մեծ է 2.5 անգամ։ Եկեղեցում կամարաղեղը տեղադրվել է պատուհանի կորաձև բարավորից հետո՝ նրա վերևում։ Միակ օրինակը Արամուսում պահպանվում է հուշարձանի արևելյան պատի վրա՝ հյուսիս-արևելյան ավանդատան պատուհանի վերևում։ Շինության ողջ տարածքով առակա է պատի միայն առաջին շարքը (հատակից վերև)։ Հյուսիս - արևելյան հատվածում՝ ավագ խորանից և երկու ավանդատներից կանգուն գոյատևում են պատերի և պատամիջի կրաբետոնե, վեց-յոթ մետր բարձրությամբ երեք զանգվածներ, որորնցից կառչած դեռևս իրենց տեղում կարելի է տեսնել երեսապատման քարեր, գլխավորապես ներսի կողմից:
Ձագավանքը (Գետարգելի Ս. Նշան) գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղից 2 կմ հարավ-արևելք, բլրի լանջին: Ձագավանքը հայտնի է նաև Գետարգելա վանք, Գետարգելա Սբ. Նշան անուններով։ Եղել է աչքի ընկնող ուխտատեղի և այստեղ պահվող մասունքների շնորհիվ մեծ հեղինակություն է վայելել ժողովրդի շրջանում։ 1270 թ. Ձագավանքում գումարվել է եկեղեցական ժողով, ընդունվել են կանոններ։ Վանքը եղել է միջնադարյան հայ գրչության նշանավոր կենտրոն, եպիսկոպոսական նստավայր։ Ավերվել է 1679 թ. երկրաշարժից, բայց մինչև 20-րդ դարը գոյատևել է որպես գործող վանք, ունեցել է բազմաթիվ կալվածքներ:
Վիշապաքարը գտնվում է Գեղաշեն գյուղի արևելյան թաղամասի («Գյոլի թաղ») ցածր բլրակին տարածվող գերեզմանոցի հարավային կողմում: Վիշապաքարը տեղափոխվել է Գեղամա լեռներից և տեղադրվել գերեզմանոցում՝ որպես տապանաքար: Միակտոր, գլանաձև քարից կերտված կոթող է: Իրանի երկայնքով նկատվում են թեփուկներ հիշեցնող զիգզագներ, պոչի մասը կոտրված է: Կոթողի վերևում առկա է ցուլի ռելիեֆ գլխաքանդակ, որի վրա պարզորոշ նկատվում են դուրս ցցված աչքերը, պոզերը, ծնոտը: Շինանյութը՝ բազալտ: Չափսերը՝ 160, 30 սմ: Պահպանվածությունը՝ մակերեսը խիստ մամռակալած է: Պետական պահպանության տակ է վերցվել 2004 թ:
Աբովյան քաղաքի հարավային եզրին՝ Էլար-Դարանի պատմական ամրոցի տարածքում է գտնվում քաղաքի ամենահին եկեղեցին՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Պատմական աղբյուրներում եկեղեցու հիմնման տարեթիվ է նշվում 1851 թվականը։ Հուշարձանը մասնակի վերանորոգվել, բարեկարգվել է 1970-1980-ական թթ և 2001 թվականին։ 2010 թ. հունիսի սկզբին, մի քանի բարերարների ֆինանսական նվիրատվությունների շնորհիվ, կրկին ընթացան վերանորոգչական աշխատանքներ։ 2010 թ. նոյեմբերի 28-ին եկեղեցին վերաօծվեց ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Եպիսկոպոս Քարամյանի։ Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Մաշտոց քահանա Բաբայանը: Եկեղեցու տանիքը հիմնովին վերանորոգվել է 2012 թվականին։ Եկեղեցու շրջակայքում է գտնվում 15-21-րդ դարերի գերեզմանոցը, որում գերակշռում են հարթ, սեղանային շիրմաքարերը։ Միջնադարյան բազմաթիվ խաչքարերի և տապանաքարերի բեկորներ օգտագործվել են եկեղեցու շինարարության ժամանակ և այսօր էլ նկատելի են պատերին, հատկապես հարավային կողմում։ Հարավային պատի տակ, պահպանվել է Աստվածատուր քահանայի արձանագիր տապանաքարը (1689 թ)։ Մեր օրեր հասած եկեղեցին այսօր էլ մնում է աբովյանցիների սիրելի ուխտավայրերից մեկը, ոորտեղ հանգիստ կարելի է մի կողմ թողնել քաղաքային անցուդարձն ու վայելել կատարյալ խաղաղությունը։
Հայոց թագավոր Տրդատ Գ Մեծի արձանը՝ ցլամարտի տեսարանով, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում տեղադրվել է 1976 թվականին։ Հուշարձանի քանդակագործը Կառլեն Նուրիջանյանն է։ Արձան-քանդակը ներառված է Աբովյան քաղաքի պատմության և մշակութային ժառանգության ցանկում, և առ ասօր ոչ պաշտոնապես, համարվում է քաղաքի խորհրդանիշներից մեկը։
Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Կաթնաղբյուր գյուղի արևելյան եզրին։ Այն թվագրվում է XIII-XIV դդ.։ Պահպանական գոտին զբաղեցնում է 0,26 հեկտար հողատարածք, ծովի մակերևույթից գտնվում է շուրջ 1450 մետր բարձրության վրա։ Հուշարձանն իրենից ներկայացնում է բնական քարանձավ՝ 7 x 3 x 2,5 մետր չափսերով։ Ներսից բխում է սառնորակ աղբյուրը, որը հնուց ի վեր հայտնի է եղել «Կաթնաղբյուր» անվամբ, որից և բնակավայրը ստացել է իր անվանումը։ Քարանձավն ունի աշխարհագրական զուգահեռականին մոտ (արևելքից-արևմուտք ձգվող) ուղղվածություն և առաջացել է բազալտակրաքարային ժայռագոյացության մեջ։ Մուտքն ունի աղեղնաձև բացվածք։ Հուշարձանը, թե նախկինում և թե մեր ժամանակներում, սրբատեղի է համարվել, իսկ ներսից բխող սառնորակ ջրին տեղացիները հրաշագործ հատկություններ են վերագրել՝ հատկապես կերակրող մայրերի համար։ Կան ենթադրություններ և գիտական վարկածներ այն մասին, որ հուշարձանը ոչ միայն միջնադարում, այլ նաև դրանից դեռ շատ առաջ տեղաբնիկների համար ծիսապաշտամունքային վայր է եղել։ Դա են վկայում 1980 թթ. սկզբներին տարածքից հայտնաբերված վանակատե /օբսիդիան/ քարե գործիքները։ Գրանցված է Հայաստանի բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի կառավարության որոշման համաձայն։
Վանի թագավորության շրջանի (Ք.ա. 8-րդ դ.) ամրոցը տեղադրված է Առինջ գյուղի հյուսիսային եզրին՝ բլրի գագաթին։ Հետագայում վերակառուցվել և օգտագործվել է նաև միջնադարում։ Պարսպի պատերից մեկի վրա քանդակված է թևատարած արծիվ՝ Ստեփանոս եպիսկոպոս ծաղկողի հիշատակագրությամբ (1501)։ Պահպանվել են նաև այլ վարպետների անուններ և նշաններ։ Պարսպափակ տարածության կենտրոնում գտնվում է կիսաքանդ Սբ. Աստվածածին եկեղեցին (15-րդ դ.). շուրջը՝ խաչքարեր, շինությունների ավերակներ։
Լեռնահամակարգն ունեցել է տարբեր անվանումներ, որոնք տրվել են տեղաբնիկ հայերի և Հայաստանում հետագայում բնակություն հաստատած ժողովուրդների կողմից։ Առավել հայտնի և հին անվանումը Գեղամա լեռներն է։ Հայտնի է եղել նաև Գեղամի լեռներ, Գեղամա լեռնաշղթա, Գեղարքունյաց լեռներ անուններով։ Լեռնաշղթան կենտրոնական մասում բարձրացած հիմքով լեռնավահան է, մոտ 65 կմ երկարությամբ և 35 կմ լայնությամբ, որի վրա շարված են բազմաթիվ հրաբխային կոներ, այդ թվում ամենաբարձր գագաթ Աժդահակը՝ 3597,3 մ բարձրությամբ՝ 50 մետր խորության և 500 մետր շրջագծով, խառնարանով, որը լցված է ջրով։ Հեռավորությունը Գեղաշենից 26 կմ է ։ Գեղամա լեռնաշղթայից դեպի արևմուտք է ձգվում Ողջաբերդի լեռնաբազուկը։ Գեղամա լեռնաշղթայում կան մի շարք լեռնային ոչ մեծ լճեր, այդ թվում խառնարանային։ Լճերից մեկը Աժդահակ լեռան խառնարանում է, որը սնուցվում է ձնհալով։
Գեղամա լեռների ժայռապատկերները կամ պետրոգլիֆները՝ քարերի վրա փորագրված հատուկ պատկերներ են: Որոշ ժայռապատկերներ պատկերում են իրական կյանքից դրվագներ, մինչդեռ շատ ուրիշ օրինակներ պատկերում են միանգամայն վերացական երևույթներ: Որոշ տեսություններ պնդում են, որ ժայռապատկերները տեղեկատվության փոխանցման միջոց են եղել, իսկ որոշները դրանց վերագրում են կրոնական և ծիսական տարբեր նշանակություններ: Գեղամա լեռների տարածքում գտնվել են ավելի քան 12 000 ժայռապատկերներ: Մարդու կենցաղի գրեթե բոլոր բնագավառները պատկերված են ժայռապատկերներում: Դրանցից որոշները պատկերում են նախնադարյան մարդուն՝ որսի, կռվի ժամանակ, պարելիս կամ հողագործությամբ զբաղվելիս: Որոշ ժայռապատկերներ էլ պատկերում են նախնիների, հերոսների, տարբեր ոգիների և պտղաբերության պաշտամունքի տեսարաններ: Ժայռապատկերների վրա հաճախ կարելի է գտնել տարբեր կենդանիների՝ եղնիկների, բեզոարյան այծերի, հովազների պատկերներ:
Պտղնիի տաճարը գտնվում է Աբովյան համայնքի Պտղնի բնակավայրում։ Հատակագծային հորինվածքով պատկանում է հայկական եկեղեցիների «գմբեթավոր դահլիճ» տիպին։ Պտղնիի տաճարը հայկական ճարտարապետության գլուխգործոցներց է։ Բարձրարվեստ են մշակված ճարտարապետական մանրամասները՝ քիվերը, լուսամուտների պարակալները, հարավային պատի հարթաքանդակները։ Կիսավեր տաճարը վթարային վիճակում է։Վանքը կառուցել է Մանուել Ամատունի իշխանը VI դ. վերջին և VIIդ. սկզբին: Եկեղեցին իր չափսերով շատ մեծ է և հարուստ ճարտարապետական առանձնահատկություններով: Եկեղեցին ունի բուսական ու երկրաչափական զարդաքանդակներով ու պատկերաքանդակներով հարուստ հարդարանք: Եզակի է սափորների քանդակաշարով քիվը: Հարավային շքամուտքի կամարի կենտրոնում Աստվածածնի պատկերաքանդակն է` երկու կողմերում հրեշտակներով: Քանդակից աջ և ձախ երեքական առաքյալների դիմաքանդակներն են. մյուս վեցը հավանաբար եղել են արևմտյան շքամուտքի վրա: Հարավային մուտքի զարդակամարի ձախ` հորիզոնական մասին առյուծին նետահարող, քառատրոփ սլացող ձի հեծած Մանուել Ամատունու քանդակն է: Զարդակամարի աջ կողմում` առյուծի հետ նիզակով մենամարտող Սահակ Ամատունին է՝ Մանուելի որդին: Հյուսիսային ճակատի լուսամուտների կամարակալներին մեծ վարպետությամբ, իրենց բնորոշ շարժման մեջ պատկերված են զանազան թռչուններ: Ուշագրավ է արմավենու տակ նստած առյուծի քանդակը: Պտղնավանքի պատկերաքանդակները վաղ միջնադարի հայկական արվեստի արժեքավոր և ինքնատիպ ստեղծագործություններից են:
Մեղուների թանգարանը գտնվում է Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։ Թանգարանի հիմնադիրն է Գագիկ Հարությունյանը։ Թանգարանում ներկայացված է մեղվաբուծության պատմությունը, նորարարական զարգացումները։ Արտադրվում է «Անուշակ» օրգանական մեղր։ Մեղվակաթը օգտագործվում է դեղագործության մեջ։Թանգարանի բակում գտնվում է աշխարհի ամենամեծ մեղվի արձանը:
Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է 13-14-րդ դդ, իսկ վերակառուցվել է 1893 թ։ Մատուռը գտնվում է Արամուս գյուղի հարավ-արևելյան մասում՝ բարձրունքի վրա, գերեզմանների հարևանությամբ։
Facebook
Location on Yandex Maps
YouTube