Գյումրիում Լոզանի հյուրընկալության դպրոցի հետ համատեղ մեկնարկում է Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի գործունեությունը։ Եվ այս գործընթացի հիմնադիրների կողմից կայացվել է որոշում՝ Շիրակի, Տավուշի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերից ներգրավել երեքական ուսանող հետևյալ երեք մասնագիտական կրթական ուղղություններով՝ «Ռեստորանային սպասարկում», «Խոհարարական արվեստ», «Հյուրանոցային ադմինիստրացիա»։ Սույն մասնագիտացումների առաջին մակարդակում վերոնշյալ մարզերից մեկական ուսանողի համար կտրամադրվի կրթաթոշակ։
Ավելի մանրամասն տեղեկատվությունը՝ կից գրությամբ։
Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել Հայկուհի Գևորգյանի հետ (հեռ. 091201347, Էլ.հասցե՝ talent@saah-edu.org):