29.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՂԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՌԱՖԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի աջակցությամբ Գեղաշեն բնակավայրում անցկացվեց Աբովյան քաղաքում ազատ ոճի ըմբշամարտի հիմնադիր մարզիչ Ռաֆիկ Քոչարյանի հուշամրցաշարը: Մրցաշարը մեկնարկել է բացման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա են եղել Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներ և սպորտի ոլորտի ներկայացուցիչներ:Երկու օր տևած մանկապատանեկան առաջնությանը մասնակցում էին մարզիկներ Աբովյանից, Երևանից, Չարենցավանից, Սևանից, Վանաձորից և այլ համայնքներից:Եզրափակիչ համառ մրցելույթներում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և պատվոգրերով:Կարևորելով սպորտի զարգացման գործում համայնքի ղեկավարի ներդրումը՝ մրցաշարի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված մարզիչները ...
Մանրամասն |
|
28.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 62-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՏՈՆԱԿԱՆ, ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՄԵԾ ԾՐԱԳԻՐԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ՝ ԺԱՄԸ 18:30-ԻՑ, ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԴԻՄԱՀԱՅԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
|
Սիրով սպասում ենք բոլորիդ հոկտեմբերի 3-ին` ժամը 18:30-ին, Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց հրապարակում՝ միասին նշելու Աբովյան քաղաքի 62-րդ տարեդարձը: Սպասվում է տոնական, համերգային մեծ ծրագիր:
|
|
27.09.25
ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԵԼԻՑԻ ՕՐԸ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԱՅՑ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՊՈՒՐԱԿ. ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑՎԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Այսօր լրանում է Արցախյան 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը: 2020 թվականի Սեպտեմբերի 27-ին Արցախի ողջ սահմանագծով սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը Արցախի Հանրապետության ու ողջ հայ ժողովրդի համար ավարտվեց ցավալի ելքով՝ մարդկային ու տարածքային զգալի կորուստներով: 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի օրը Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամները, Աբովյան քաղաքի կրթահամալիրի մանկավարժները, սաներն ու բազմաթիվ աբովյանցիներ այցելել են Հերոսների պուրակ, հարգանքի տուրք մատուցել պատերազմում զոհված մեր հայրենակիցների հիշատակին: Համայնքի ղեկավարի այցն ամփոփվել է մեր համաքաղաքացի հետախույզ, փոխգնդապետ Վահագն Թումասյանի անունը հավերժացնող հուշանկյունում։
|
|
25.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՄԲ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
|
Սեպտեմբերի 24-ին Աբովյանի համայնքապետարանում պաշտոնապես մեկնարկեց «Խմելու ջրի խնայողություն՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի բնակավայրի ոռոգման ցանցի վերակառուցման միջոցով» նախագիծը, որն իրականացվելու է եռակողմ համագործակցությամբ:Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, «Կոկա-կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության հասարակական կապերի և կայունության ղեկավար Էլինա Մարկարյանը և «Շեն» բարեգործական ՀԿ-ի վարչության նախագահ Հայկ Մինասյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպություններին համագործակցության համար, ընդգծելով, որ այս ծրագիրը համայնքի և հատկապես Մայակովսկի ...
Մանրամասն |
|
22.09.25
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԴԻՄԱՀԱՅԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՅՈՒՐԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՓՈՐՁ ԱՐԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՌԵԿՈՐԴԸ
|
Սեպտեմբերի 21-ին Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց հրապարակում հայազգի գործող մարզիկներ, աշխարհի ռեկորդակիրներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրները փորձ արեցին սահմանել հերթական համաշխարհային ռեկորդը՝ քաշելով 3 բեռնատար և 12 մարդատար մեքենաներ:Գինեսի ռեկորդի պաշտոնական փորձին ներկա էին Հայաստանում Գինեսի ռեկորդները գրանցող հաձնձնաժողովից ներկայացուցիչներ, աշխատակիցներ Աբովյանի համայնքապետարանից, մեծաթիվ աբովյանցիներ, որոնք եկել էին ոգևորելու մարզիկներին և դառնալու պատմական հաղթական պահերի մասնակիցը:Մարզական ծրագիրն ուղեկցվել է մշակութային միջոցառմամբ. պարային գեղեցիկ կատարումներով ելույթ են ունեցել Արամուսի մարզամշակութային կենտրոնի և Կամարիսի մշակույթի տան սաները:Աբովյան քաղաքում Յուրի Սաքունցը ...
Մանրամասն |
|
21.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ի՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՏԵՐԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցի ամենանվիրական ու հպարտ էջերից է. այսօր նշում ենք Հայաստանի անկախության հռչակման 34-րդ տարեդարձը, որի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցներին ու աշխարհասփյուռ հայությանը:1991 թվականին հայ ժողովուրդը հաստատուն կամքով վճռեց ապրել ազատ ու ինքնիշխան երկրում, ստեղծել ամուր ու անկախ պետականություն՝ հանուն որի պայքարել ու կերտել էր հաղթական դրվագներ, տարիներ շարունակ դիմակայել բազում փորձությունների ու մարտահրավերների:Մեզ համար թանկ ու խորհրդանշական օրով առաջնահերթ ուզում եմ երախտագիտությամբ հիշենք միասնական ու հզոր հայրենիքի ստեղծման, Հայաստան ու Արցախ աշխարհի պաշտպանության համար կյանքը նվիրաբերած մեր հայրենակիցներին ...
Մանրամասն |
|
21.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՆ ՈՒ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՆ ՄԱՏՈՒՑԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Սեպտեմբերի 21-ին Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ ավագանու անդամները, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներն ու քաղաքացիներ մասնացել են խոնարհումի երթի և ծաղկեդրման արարողության: Արցախյան հերոսամարտի հուշարձանում ներկաները հարգանքի տուրք են մատուցել հանուն ինքնիշխան հայրենիքի գոյության կյանքը զոհաբերած մեր նվիրյալ հայրենակիցների հիշատակին:
|
|
19.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Աբովյան համայնքում 2025 թ. մասնակցային բյուջետավորման գործընթացը ծրագրային առաջարկության իրագործման փուլում է: Գործընթացի քվեարկության փուլում բնակիչների մեծամասնության հավանությանն արժանացած «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոնի վերանորոգում» առաջարկությունը իրականացվում է պետություն-համայնք համագործակցությամբ. առաջարկի նպատակն է վերանորոգել կենտրոնը և խթանել բնակավայրում մշակույթի և սպորտի զարգացումը: Ծրագրի շրջանակում Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոնում այս պահին ընթանում են շինարարական աշխատանքները:
|
|
17.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ ՆՈՐ ՍՏԵՂԾՎԱԾ «ՏԵՍԵԼ ԵՄ» ՀԱՐԹԱԿԻ ԵՎ ՆՈՒՅՆԱՆՈՒՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՄԲ
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը (https://teselem.am/ ) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore -ում և GooglePlay -ում։Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկություն է ստանում։«Տեսել եմ» հարթակի նպատակը պարզ է․● ընդլայնել բնակչության մասնակցությունը ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |