Այսօր: Երեքշաբթի, 25 Հունիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 7
 
Համար 7Ամսաթիվ 10/04/2023 08:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

 

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.     Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ.
   (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) 10.04.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների ժամկետների խախտումներ չկան։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։

Ընդունվեց ի գիտություն։                       

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ) - 2023 թվականի ապրիլի 13-ի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, օրակարգում ընդգրկված հարցերի փաթեթները ներկայացվել են իրավասու մշտական հանձնաժողովների քննարկմանը։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)  Ընդունվեց ի գիտություն։        

2.   Մասնակցային բյուջետավարման գործընթացի մասին.

 (Ա Չոբանյան, Է. Բաբայան, վարչական ղեկավարներ) – Աբովյանի համայնքապետարանը նախաձեռնել է  գործընթաց քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ կապն ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով: Շնորհիվ ստեղծված հնարավորությունների համայնքի բնակիչներըհնարավորություն ունեն համայնքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրը՝ ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելով համայնքի կյանքը:        
Վարչական ղեկավարներին՝ ակտիվ բնակիչներին ներգրավել գործընթացում։

(Է. Բաբայան, վարչական ղեկավարներ, Ա. Չոբանյան) - Ընդունվեց ի գիտություն։    

3.  2024 թվականի սուբվենցիոն հայտերի մասին.

(Ա. Ծատուրյան, Է. Բաբայան)   - ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան 2024թ. սուբվենցիոնծրագրերիհայտերնուտեխնիկականբնութագրերնմինչևս.թ. ապրիլի 28-ը կներկայացվեն ՀՀ Կոտայքի մարզպետարան։       

(Է. Բաբայան, Ա.Ծատուրյան) - Ընդունվեց ի գիտություն։
  

4. Համայնքի տեղական սոցիալական ծրագրի նախագծի մշակման աշխատանքների մասին.

(Ա. Զաքարյան, Է. Բաբայան) - Համայնքի տեղական սոցիալական ծրագրի մշակման աշխատանքները ընթացքի մեջ են։ Ստորաբաժանումը համագործակցում է ՄՍԾ գործընկերների, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում գործող ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։                
(Է. Բաբայան, Ա.Զաքարյան) -
Ընդունվեց ի գիտություն։    

5. Հերթում սպասող երեխաների մանկապարտեզ հաճախելու հարցի մասին.

(Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան) –  Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 10 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի  լուծարման հետևանքով թիվ 12 մանկապարտեզ տեղափոխված 2018 թվականի ծնված (միջին տարիքային խումբ) սաներն արդեն ընդունված են և հաճախում են։  Աբովյանի թիվ 12 մանկապարտեզի նոր բացված խումբը նախատեսված է 30 սանի համար, այստեղ առկա են թափուր տեղեր։ Այլ մանկապարտեզներից հերթում սպասող սաների ծնողներին առաջարկվել է համալրել այդ տեղերը։

(Է. Բաբայան, Մ. Բաղդասարյան) - Ընդունվեց ի գիտություն։  

6. Աբովյան համայքի մանկապարտեզներում իրականացվող մշտադիտարկումների մասին.

 (Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան) –  Շարունակվում են մշտադիտարկումները Աբովյան համայքի մանակապարտեզներում՝ ստուգվել են հաստատությունում կատարված գնումները (տնտեսական, գրենական և այլ ապրանքներ), որոնց ընթացակարգերում արձանագրվել են թերություններ։ Տնօրեններին տրվել են համապատասխան ցուցումներ՝ մինչ հաջորդ  մշտադիտարկումը  շտկումներ կատարելու նպատակով։  Ստուգվել  են ծնողական վճարների մուտքերը՝ որոշ մանկապարտեզներում առկա էին և թերություններ և պարտքեր, որոնց համար կրկին տրվել են ցուցումներ։

(Է. Բաբայան, Մ. Բաղդասարյան) - Ընդունվեց ի գիտություն։  

7. Իրական շահառուների տարեկան հայտարարագրերի ներկայացման մասին.

(Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան) –  Համայնքի ՀՈԱԿ-ների տնօրենների կողմից լրացվել և ներկայացվել են իրական շահառուների հայտարարագրերը։

(Է. Բաբայան, Մ. Բաղդասարյան) - Ընդունվեց ի գիտություն։ 

8. Մայակովսկու «Զեփյուռ» մանկապարտեզի լիցենզավորման մասին.

(Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան) –  Մայակովսկու «Զեփյուռ» մանկապարտեզի լիցենզավորման վերաբերյալ ԿԳՄՍ նախարարության կողմից ստացվել է դրական պատասխան։ Պետական տուրքի վճարը կատարելուց հետո տնօրեն Լարիսա Մելքումյանը կստանա մանկապարտեզի  լիցենզիան։

(Է. Բաբայան, Մ. Բաղդասարյան) - Ընդունվեց ի գիտություն։  

9. Համայնքապետարան մուտքագրվող դիմումների և գրությունների մասին.

(Ս. Չիտչյան, Է. Բաբայան) – Նախորդ ամսվա համեմատությամբ գրանցվել է մուտքագրվող դիմումների աճ, ինչը պայմանավորված է սեզոնային առանձնահատկություններով։ Հիմնականում ավելացել է քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժին մակագրող դիմումների քանակը։

 (Է. Բաբայան, Ս. Չիտչյան) - Ընդունվեց ի գիտություն։ 

10. 2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում քաղաքացիականկացությանակտերիգրանցմանհետկապվածգործառույթների կատարման մասին.      

(Հ. Մուրադյան, Է. Բաբայան)- Ներկայացվում են համապատասխան տվյալներ 2023 թվականի առաջին եռամսյակում իրականացված գործունեության և կատարած գործարքների մասին։

(Է. Բաբայան, Հ. Մուրադյան) - Ընդունվեց ի գիտություն։

 

11. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner