24.01.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը մեկնարկել է 2025 թվականի կրթական և զարգացման մրցութային ծրագիր, որ նախատեսված է ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների ու քոլեջների 10-ից 16 տարեկան հայ տաղանդավոր սաների համար հետևյալ մասնագիտություններով՝ ջութակ,ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր, տավիղ, սաքսոֆոն: Մրցութային փուլերը հաղթահարած դիմորդները կստանան բացառիկ հնարավորություն մասնակցել անվճար վարպետության դասերի և դասախոսությունների հանրահայտ միջազգային երաժիշտների և պրոֆեսորների հետ ՀՀ-ում և արտերկրում, հանդես գալ համերգային ելույթներով ՀՀ-ում և արտերկրում, ունենալ կրթական ուղևորություն դեպի արտերկիր, ստանալ Հայաստանի ...
Մանրամասն |
|
23.01.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՒԼՆ Է, ԶՈՒԳԱՀԵՌ ՏԱՐՎՈՒՄ ԵՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ՓՈՒԼԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ.Աբովյանի համայնքապետարանում շարունակվում է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որին կարող է մասնակցել 16 տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ:Ծրագրային առաջարկությունների ներկայացման, ինչպես նաև հաջորդող քվեարկության փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում՝ https://abovyan-kotayk.am/Pages/Home/default.aspx : Անհրաժեշտ է լրացնել գրանցման համար պահանջվող դաշտերը՝ ճշգրիտ մուտքագրելով պահանջվող տեղեկատվությունը:Համայնքի էջում հաջողությամբ գրանցվելուց հետո՝ հունվարի 20-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ ծրագրային-առաջարկությունների ներկայացման փուլն է, որի ընթացքում բնակիչները կարող են մուտքագրել Աբովյան համայնքի ...
Մանրամասն |
|
22.01.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
|
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ իրականացվող վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության հաղորդակցման ռազմավարության և գործողություններիծրագրով նախատեսվող զանգվածայինիրազեկման արշավի շրջանակներում բնակչության իրազեկվածության բարձրացման նպատակով մշակել է ձմեռվա ժամանակահատվածում ՀՀ բնակչության շրջանում էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված խորհուրդներ։Բնակիչները, որպես էներգիայի հիմնական սպառող, կենսական դեր են խաղում էներգիայի աղբյուրների արդյունավետ սպառման գործում։ Հատկապես ձմռան ամիսներին, երբ աճում է էներգակիրներից կախվածությունը և առնչվող ծախսը, վարքագծային փոփոխությունների միջոցով ...
Մանրամասն |
|
21.01.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 06-ի N 40-Ա որոշմամբ հաստատված կարգի, 2025 թվականի փետրվարի 5-ին ժամը 15։00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանան հանրային բաց լսումներ՝ Աբովյան համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանի նախագծի վերաբերյալ։ Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական ևիրավաբանական անձինք։ Հանրային լսումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք ինտերնետային կայքում հրապարակված ծրագրի նախագծի վերաբերյալ մինչև 2025 թվականի փետրվարի 3-ը կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք ...
Մանրամասն |
|
21.01.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆ ԼԱՐԻՍԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ԱՆՑԵԼ Է ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ ՄԵԾԱՐԱՆՔՈՎ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ
|
Աբովյան համայնքի Մայակովսկի բնակավայրի մանկապարտեզի երկարամյա տնօրեն Լարիսա Մելքումյանի շնորհակալ ու արդյունավետ գործունեությունը նախադպրոցական կրթության ոլորտում շուրջ 45 տարվա պատմություն ունի: Համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներն ու մանակապարտեզի աշխատակիցները մեծարանքով ու գոհունակությամբ են վաստակած հանգստի ճանապարհել մանկապարտեզի տնօրենին: Գնահատելով սիրված տնօրենի երկարամյա նվիրված ու բարեխիղճ աշխատանքը՝ համայնքի ղեկավարի օգնական Դիաննա Երեմյանը Լարիսա Մելքումյանին հանձնել է Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի անունից շնորհակալագիր: Տարիների արդյունավետ գործունեության համար Լարիսա Մելքումյանը նաև պարգևատրվել է:
|
|
17.01.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԳԵԼԻ՛ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ.
ԳՐԱՆՑՎԵՔ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՈՐՊԵՍ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱԿՏԻՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՄԲԻ» ԱՆԴԱՄ ՄԱՍՆԱԿՑԵՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
|
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը մեկնարկում է «Կարողունակ երիտասարդներ հանուն համայնքային զարգացման» մեկամյա նախաձեռնությունը, որի նպատակն է քաղաքացիական կրթության և մասնակցային մեխանիզմների միջոցով Աբովյան համայնքի երիտասարդների մոտ ձևավորել համայնքային սեփականության զգացում և նրանց հնարավորություն ընձեռել ակտիվորեն մասնակցելու սեփական համայնքի զարգացմանը։Աբովյան համայնքի 18-ից 29-ը տարեկան բնակիչները հրավիրվում են դառնալ համայնքային ակտիվ երիտասարդական խմբի անդամ և մասնակցել սեփական համայնքի զարգացմանը:Նախաձեռնության շրջանակներում Աբովյան համայնքում նախատեսվում է ձևավորել 30 անդամից բաղկացած «Համայնքային ակտիվ երիտասարդական խումբ» (ՀԱԵԽ/CAYG), որում կարող ...
Մանրամասն |
|
17.01.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Կառուցապատող «ԳՐԻՆ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է կառուցել 3(երեք) ստորգետնյա ավտոկայանատեղիով և 10(տաս) վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի շենք ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, գյուղ Առինջ Խ․ Աբովյան թաղամաս, 8-րդ փողոց թիվ 2 հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 07-011-0358-0116), բնակելի կառուցապատման հողամասում։ Բողոքների և առաջարկությունների, ինչպես նաև նախագծերին ծանոթանալու և քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Աբովյանի համայնքապետարան` ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, հեռախոս 060-53-64-13 կամ այցելել abovyan-kotayk.am կայք: Նախագիծը տես՝ այստեղ
|
|
16.01.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-150-Ն, խմբագրված 2023թ/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28.12.2023 թիվ 2343-Ն որոշում) 2025թ. հունվարի 31-ին ժամը 12:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Գ․Վ․Հ․ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից՝ Գյամրեզի անդեզիտաբազալտների հանքավայրի տեղամասում իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստանալու նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/։ Շահագրգիռ ...
Մանրամասն |
|
16.01.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-150-Ն, խմբագրված 2023թ/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28.12.2023 թիվ 2343-Ն որոշում) 2025թ. հունվարի 31-ին ժամը 12:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Գ․Վ․Հ․ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից՝ Գյամրեզի անդեզիտաբազալտների հանքավայրի տեղամասում իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստանալու նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/։ Շահագրգիռ հանրության ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |