Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ. (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) –10.04.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների ժամկետների խախտումներ չկան։ Թվով 5 հանձնարարականի ժամկետն երկարաձգվել է, քանի որ չի ստացվել կադաստրի կոմիտեին ուղղված գրության պատասխանը։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։
Ընդունվեց ի գիտություն։
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ) – 2023 թվականի ընթացքում վերապատրաստման ենթակա են աշխատակազմի 45 համայնքային ծառայողներ: Վերջիններիս ցուցակը և համապատասխան հայտը մայիսի 10-ին կներկայացվի ՀՀ Կոտայքի մարզպետարան և վերապատրաստում իրականացնող «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ին։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) – Ընդունվեց ի գիտություն։
2. Համայնքում լուսացույցների տեղադրման աշխատանքների մասին.
(Դ. Զարոյան, Է. Բաբայան) – Ընթացիկ շաբաթվա ընթացքում կմեկնարկեն լուսացույցների տեղադրման աշխատանքները.
(Է. Բաբայան,Դ. Զարոյան) - Ընդունվեց ի գիտություն։
3. Աբովյան համայնքի Կամարիս բնակավայրում փոսալցման աշխատանքների իրականացման մասին.
(Հ. Սարգսյան, Է. Բաբայան) - Կամարիս բնակավայրում փոսալցման աշխատանքները ավարտվել են։ Բնակիչները շնորհակալություն են հայտնում կատարված աշխատանքի համար։ (Է. Բաբայան, Հ. Սարգսյան) - Ընդունվեց ի գիտություն։
4. Աբովյան համայնքի Վերին Պտղնի բնակավայրի Նորավան թաղամասի ասֆալտապատման աշխատանքների իրականացման մասին.
(Ա. Հակոբյան, Է. Բաբայան) - Վերին Պտղնի բնակավայրի Նորավան թաղամասի բնակիչները ցանկանում են հանդիպել համայնքի ղեկավարի հետ թաղամասի փողոցների ասֆալտապատման հարցը քննարկելու նպատակով։ (Է. Բաբայան, Ա. Հակոբյան) – Ս/թ մայիսին այցելություն կկատարվի Վերին Պտղնի բնակավայրի Նորավան թաղամաս։
5. Մայիսի 9-ի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Մայիսի 9-ի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իրազեկվել են աշխատակազմի բոլոր աշխատակիցները, ինչպես նաև համայնքային կազմակերպությունների տնօրեններն ու մանկավարժական կազմը: Միջոցառումները կիրականացվեն նախապես պլանավորված ծրագրին համապատասխան՝ Աբովյան քաղաքում և համայնքի բնակավայրերում:
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) – Ընդունվեց ի գիտություն:
6. Համահայկական խաղերին Աբովյան համայքի մասնակցության մասին.
(Ա. Սիմոնյան, Է. Բաբայան) - Գյումրի քաղաքում օգոստոս ամսին տեղի է ունենալուՀամահայկական ամառային 8-րդ խաղերիբացման արարողությունը, անհրաժեշտ է հստակեցնել Աբովյան համայնքի պատվիրակության և մարզիկների կազմը։
(Է. Բաբայան, Ա. Սիմոնյան) - Խորհրդակցությունից անմիջապես հետո ներկայանալ համայնքի ղեկավարի աշխատասենյակ՝ պատվիրակության կազմն ու թիվը որոշելու համար։
7. Աբովյան համայքի ՀՈԱԿ-ներում իրականացվող աշխատանքների մասին.
(Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան) – Շարունակվում են մշտադիտարկումները Աբովյան համայքի մանկապարտեզներում։ Կազմվել են արձանագրություններ և տնօրեններին տրվել են ողջամիտ ժամկետներ արձանագրված թերությունները շտկելու համար։ «Երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ի տիկնիկային խմբակի սաները մայիս-հունիս ամիսներին իրենց ներկայացումներով հանդես կգան համայնքի մանկապարտեզներում։ Մայիս ամսից համայնքի մանկապարտեզներում մեկնարկում են ավարտական հանդեսները։
(Է. Բաբայան, Մ. Բաղդասարյան) - Ընդունվեց ի գիտություն։
8. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։ |