Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ. (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) –29.05.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների ժամկետների խախտումներ չկան։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։
Ընդունվեց ի գիտություն։
2. Ավագանու հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ) - 2023 թվականի հունիսի 16-ի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներն ընթացքում են, օրակարգում ընդգրկվելիք նախագծերի ներկայացման ժամկետներն են՝
- աշխատակազմի իրավաբանական բաժին՝ փորձաքննության նպատակով՝ մինչև սույն թվականի հունիսի 2-ը ներառյալ,
- աշխատակազմի քարտուղարին՝ մինչև սույն թվականի հունիսի 7-ը ներառյալ,
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) – Ընդունվեց ի գիտություն։
3. Քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի բաժնին տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին.
(Ե. Ավետիսյան, Է. Բաբայան) - Քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի բաժինը ստացված հանձնարարականները կատարում է սահմանված ժամկետներում։ 29.05.2023թ. դրությամբ բաժինն ունի շուրջ 200 հանձնարարական։ Դրանց կատարումը գտնվում է ընթացքում և կիրականացվի սահմանված ժամկետներում։
(Է. Բաբայան, Ե. Ավետիսյան) - Ընդունվեց ի գիտություն։
4. Համայնքապետարանի կողմից ձեռք բերված թվով 10 ծառայողական ավտոմեքենաների բաշխման աշխատանքների ընթացքի վերաբերյալ
(Ա. Հարությունյան, Է. Բաբայան) – Բոլոր ավտոմեքենաները ստացել են համապատասխան գրանցում։ Առաջիկա օրվա ընթացքում կիրականացվի դրանց բաշխումը։
(Է. Բաբայան, Ա. Հարությունյան) - Ընդունվեց ի գիտություն։
5. Համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների մասին
(Է. Բաբայան, Ա. Ֆելիկյան) – Աբովյան քաղաքում քամիներից հետո նկատվում են պոլիէթիլենային տոպրակների մնացորդներ։ Ամենօրյա աշխատանքների՝ սանմաքրման և աղբահանության, ընթացքում էլ ավելի զգոն լինել քամու հետևանքով առաջացած աղբը ժամանակին հավաքելու և հեռացնելու գործում։
(Ա. Ֆելիկյան, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն։
6. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։ |