Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների կատարման վերաբերյալ (2024թ. 1-ին եռամսյակի տվյալներով).
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) –2024թ. հունվար-մարտ ամիսներին աշխատակազմ մուտքագրվել է 3632 մտից գրություն և դիմում, պատրաստվել է 2219 ելից գրություն, համայնքի ղեկավարի 1503 որոշում, 158 կարգադրություն։ Հարկ է նշել, որ 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ թվարկված մտիցների և ընդունված իրավական ակտերի ընդհանուր թվաքանակն աճել է 20-30 տոկոսով։ Հաշվետու ժամանակահատվածում հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չեն արձանագրվել։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ)- Ընդունվեց ի կատարումն։
2. «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.12.2022թ. ընդունված ՀՕ-593-Ն օրենքի կատարումն ապահովելու մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) –Աշխատակազմում (2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ) հանրային ծառայության պաշտոն և հանրային պաշտոն զբաղեցնող անձինք տեղեկացված են 2023թ. հաշվետու հարկային տարվա ընթացքում ստացված հարկվող եկամուտների մասով եկամտային հարկի տարեկան հաշվարկների ներկայացման մասին, առանձին աշխատողներ արդեն ներկայացրել են համապատասխան հաշվետվությունները։ Ավելի քան 30 աշխատակից ընթացիկ տարվա մարտի երկրորդ կեսին դիմել են անձնագրային բաժիններ՝ նույնականացման քարտ ստանալու համար։
(Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) – Խստագույնս պահպանել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.12.2022թ. ընդունված ՀՕ-593-Ն օրենքի դրույթները, և օրենքով սահմանված ժամկետում ներկայացնեն համապատասխան հաշվարկներ։
(Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ)- Ընդունվեց ի կատարումն։
3. Համայնքի ավագանու հերթական նիստի մասին.
(Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - 2024 թվականի ապրիլի 12-ի հերթական նիստի օրակարգային հարցերի նախագծերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի ապրիլի 2-ն է։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ) - Ապահովել համայնքի ավագանու 12.04.2024 թվականի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների բնականոն ընթացքը։
Ընդունվեց կատարումն։
4. Աբովյան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացվող մշտադիտարկման ընթացիկ վիճակի մասին։
(Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան)–15.03.24-28.03.2024թ․ընդունվել են Աբովյան համայնքի մանկապարտեզներ հաճախելու համար առցանց 42 դիմում, մանկապարտեզներում համալրվել են առաջացած 40 թափուր տեղ։
Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 06-ի N 109 և մարտի 14-ի N 121 կարգադրությունների համաձայն, Աբովյան համայնքի «Երեխաների աջակցության կենտրոն» և «Աբովյան քաղաքի թիվ 9 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում տնօրենների փոփոխության հիմքով ապահովվել է ընդունման հանձնման գործընթացները։ Ընդունվել է նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների համար տեղական վճարների դրույքչափի նվազեցման արտոնություն կիրառելու խնդրանքով ծնողի 140 դիմում։ Դիմումին կից ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրվել են, համեմատվել է դրանց համապատասխանությունը Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի «2024 թվականի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» N 198-Ն որոշման պահանջներին՝ համայնքի ղեկավարի որոշում կայացնելու նպատակով։ Ավարտվել է Աբովյան համայնքի «Վերին Պտղնի գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի բացման կազմակերպչական աշխատանքները՝ հաճախելու համար իրազեկվել է 31 երեխայի ծնող, 01.04.2024թ-ից հաստատությունը սկսելու է իր գործունենությունը։
(Է. Բաբայան, Մ. Բաղդասարյան) - Ընդունվեց ի գիտություն։
5. Առևտրի, սպասարկման, գովազդի և տրանսպորտի ոլորտում իրականացվող աշխատանքների մասին.
(Մ. Պողոսյան, Է. Բաբայան) – Ընթացիկ տարվա մարտ ամսվա երկրորդ կեսին ընթացքում բարեկարգման բնագավառում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել է խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն՝ բարեկարգման մասով։ Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակի գործառույթերի իրականացման շրջանակներում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում կատարվել է 5 գրանցում։ Ընդհանուր առմամբ կազմվել է համայնքի ղեկավարի 26 որոշման նախագիծ։ (Է. Բաբայան, Մ. Պողոսյան) – Շարունակաբար իրականացնել ոլորտի առջև դրված խնդիրներից բխող միջոցառումներ՝ հիմք ունենալով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի հետագա կատարելագործումը։ Ընդունվեց ի կատարումն։
6. Քննարկվեցին Աբովյան համայնքին վերաբերող այլ հարցեր, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ |