Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 591
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 29/01/2025 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԿՈՄԻՏԱՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՍԻՐՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1. Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի մասին.
(Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) – Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է փետրվարի 12-ին, ժամը 16.00-ին։ Ընթանում են նիստի օրակարգում ընդգրկվելիք հարցերի քննարկման աշխատանքները։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։

2. Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի N 5003 որոշմամբ հաստատված Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) աշխատանքային կարգապահական ներքին կանոնների ներդրման ընթացքի մասին.

3. (Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) - Աշխատակազմ) աշխատանքային կարգապահական ներքին նոր կանոններն ուժի մեջ են մտել ընթացիկ տարվա հունվարի սկզբից։ Նոր իրավակարգավորումներից հատկանշելի է աշխատողի՝ անձնական գործերի պատճառաբանությամբ աշխատավայրից բացակայելու վերաբերյալ կարգավորումը (մինչև 72 աշխատանքային ժամ մեկ տարվա ընթացքում)։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) – Խստագույնս պահպանել Աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները՝ բացառելով խտրականությունն ու ընտրանքային մոտեցումները։
Ընդունվեց ի կատարումն։

4. Աբովյան համայնքի հաշվեկշռում առկա մարդատար ավտոմեքենաների կրճատման գործընթացի մասին.
(Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հանձնարարականի և ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմից ստացված գրության հիման վրա ընթանում են Աբովյան համայնքի հաշվեկշռում առկա մարդատար ավտոմեքենաների առկա վիճակի նախնական ուսումնասիրության և դրանց մի մասի՝ շահագործումից և հաշվեկշռից դուրս բերելու աշխատանքները։ Պատասխան գրությունը ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմ կուղարկվի վերոնշյալ գրությամբ նախանշված ժամկետներում։
(Է. Բաբայան, Ա. Չոբանյան, Ա. Ծատուրյան)ապահովել այդ աշխատանքների շարունակական ընթացքը, անել ամեն ինչ, որ խնդրո առարկայի պատճառով չվնասվեն ինչպես գործառույթների արդյունավետ իրականացումն, այնպես էլ սուբվենցիոն ծրագրերի շարունակական ընթացքը։
Ապահովել նաև դուրսգրման ենթակա ավտոմեքենաների գնահատման և ավագանու համապատասխան որոշման նախագծի նախապատրաստման աշխատանքները։ 
Ընդունվեց ի կատարումն(ժամկետ՝ 20 օր)։

5Աշխատակազմի ստորաբաժանումների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթներ իրականացնող մասնագետների 2025 թվականի տարեկան աշխատանքային ծրագրի մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – արդեն իսկ կազմված է համապատասխան նախագիծ, որը սահմանված կարգով կներկայացվի համայնքի ղեկավարի հաստատմանը։
Ընդունվեց ի գիտություն։

6.  Նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա իրավիճակի մասին.
(Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան)-
 2025 թվականի հունվարի 1-ից մանկապարտեզների առցանց հերթագրման համակարգում արդեն սկսվել է 2022 թվականի ծնված երեխաների հերթագրումը։ Ընդունվել են Աբովյան համայնքի մանկապարտեզներ հաճախելու  համար առցանց 798 դիմում։ Մանկապարտեզներում համալրվել են առաջացած 19 թափուր տեղ։
Կատարվել է ընդունման հանձնման աշխատանքներ Մայակովսկի գյուղի «Զեփյուռ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում՝ տնօրենի աշխատանքից ազատման հիմքով։
Կատարվել է մշտադիտարկում-ուսումնասիրություն թիվ 5 մանկապարտեզում, որի արդյուքում կազմված արձանագրությունը կփոխանցվի տնօրենին՝ համապատասխան ժամկետներում առկա թերությունների շտկման նպատակով։

7.  Աբովյան համայնքի գյուղական բնակավայրերում ապօրինի շինարարության դեպքերի վաղ հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին.
(Է. Բաբայան, Արամ Վիրաբյան, վարչական ղեկավարներ, Ս. Գրիգորյան) – Վարչական ղեկավարներին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում գյուղական բնակավայրերում հնարավոր ապօրինի շինարարական աշխատանքների վաղ հայտնաբերման ուղղությամբ ներկայացնել տեղեկատվություն։
(Արամ Վիրաբյան, վարչական ղեկավարներ, Ս. Գրիգորյան, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն (ժամկետ՝ 20 օր)։

8. Աշխատակազմում հանձնարարականների կատարողականի ներկայացում (2025թ. հունվարի 1-29-ը ներառյալ).
(Ս. Չիտչյան, Է. Բաբայան) 
Նշված ժամանակահատվածում աշխատակազմ մուտքագրվել է 837 գրություն և դիմում, ձևավորվել է 598 ելից գրություն։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, Ս. Չիտչյան, խորհրդակցության մասնակիցներ)  - Ընդունվեց ի գիտություն։

9. Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև համայնքի տարբեր ոլորտներին վերաբերելի այլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին բանավոր ցուցումներ և հանձնարարականներ։  


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner