Այսօր: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 9
 
Համար 9Ամսաթիվ 10/11/2025 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՌՆՈԼԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԿՈՄԻՏԱՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՍԻՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Խորհրդակցությունը բացեց Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը։ Նա խորհրդակցության մասնակիցներին շնորհավորեց Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ՝ մաղթելով աշխատանքային նոր ձեռքբերումներ։
Համայնքի ղեկավարը նաև խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց համայնքի Վերին Պտղնի բնակավայրի վարչական ղեկավար Առնոլդ Հարությունյանին՝ վերջինիս մաղթելով աշխատանքային հաջողություններ ի բարօրություն համայնքի և բնակավայրի։

1. (Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) – Ներկայացվեցին 2025 թվականի հոկտեմբերի 1-31-ը ներառյալ (այսուհետ՝ հաշվետու ժամանակաշրջան) հանձնարարականների կատարման արդյունքները։ Մասնավորպես, հաշվետու ժամանակաշրջանում համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի կողմից տրվել են թվով 2405 հանձնարարական, որոնցից 1943-ը կատարվել է, իսկ 462-ի կատարումը գտնվել է ընթացքի մեջ։ Ժամկետից ուշ, անհարգելի պատճառներով չկատարված հանձնարարականներ չկան։
 (Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։

2. Աշխատակազմի համայնքային ծառայողների վերապատրաստման և ատեստավորման գործընթացի վերաբերյալ.     
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Սույն թվականի հոկտեմբեր ամսին աշխատակազմի թվով 25 համայնքային ծառայող անցել են վերապատրաստում։ Թվով ևս 70 համայնքային ծառայող նոյեմբերի 19-դեկտեմբերի 2-ը ներառյալ կատեստավորվեն։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։

3. Աշխատակազմ փաստաթղթաշրջանառության մասին.     
(Ս. Չիտչյան, Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) - Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ Աշխատակազմ է մուտքագրվել 1572 գրություն, որոնց հիմքով տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Նախապատրաստվել է 809 ելից գրություն, համայնքի ղեկավարի 452 որոշում, 54 կարգադրություն, աշխատակազմի քարտուղարի 59 հրաման։    
https://permits-backend.e-gov.am/am/dashboard հարթակի միջոցով տրվել է 219 թույլտվություն, իսկ ՀՀ կառավարության 23.02.2024թ. N 243-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան մուտքագրվել է 76 գրություն։     
(Է. Բաբայան, Ս. Չիտչյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։

4. Գնումների ոլորտում իրականացվող աշխատանքների մասին
.   
(Անուշ Ծատուրյան, Է. Բաբայան) - հայտարարվել են 2026 թվականին սուբվենցիոն ծրագրով նախատեսված բոլոր շինարարական աշխատանքների իրականացման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների գնման ընթացակարգերը: Հրապարակվել են նաև այլ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գնման ընթացակարգեր:
(Է. Բաբայան, Անուշ Ծատուրյան) – Ընդունվեց ի գիտություն։ 

5.Նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա իրավիճակի մասին.
 (Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան) -  ընդունվել են Աբովյան համայնքի մանկապարտեզներ հաճախելու  համար առցանց 30 դիմում, մանկապարտեզներում համալրվել են առաջացած  60 թափուր տեղեր։   
Ընդունվել են համայնքի 21 ՀՈԱԿ-ների տարիֆիկացիոն ցուցակները, որոնք համեմատվել են համայնքի ավագանու կողմից հաստատված հաստիքացուցակների հետ, վերացվել են առկա թերությունները ու կներկայացվի համայնքի ղեկավարի կողմից հաստատմանը։     
Վերանայվել են 63 անուն սննդի տեխնիկական բնութագրերը և չափաբաժինները՝ մանկապարտեզների 2026 թվականի սննդի գնումները կազմակերպելու նպատակով։ Ներկայացված սննդատեսակների չափաբաժիններն ու տեխնիկական բնութագրերը համապատասխանեցվել են առողջապահության նախարարի 41-Ն հրամանին, որը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։        
Հոկտեմբերի 31-ին  ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից կազմակերպվել է սեմինար քննարկում մանկապարտեզների տնօրենների, բուժքույրերի և աշխատակազմի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ՝ 2026 թվականի հունվարի 1-ից Առողջապահության նախարարի կողմից սահմանված
ճաշացուցակների կազմման նոր նորմերի պատշաճ կիրառման նպատակով։

6. Աբովյան համայնքի բյուջեի կատարման ընթացիկ վիճակի մասին.
(Ա. Չոբանյան, Է. Բաբայան) – Համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրումն ընթանում է բնականոն ընթացքով, առկա են բավարար միջոցներ համայնքի զարգացման առկա ծրագրերի ֆինանսական ապահովման համար։
Աբովյան համայնքի բյուջեի 2025 թվականն ամփոփելու համար անհրաժեշտ է համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ՝ եկամուտներն ավելացնել 389080.0 հազար դրամով, իսկ պահուստային ֆոնդից հատկացնել 282000.0 հազար դրամ, որը կուղղվի համայնքապետարանի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների նախահաշիվներին։ Ներկայացվեց նաև «Վի Իքս Սոֆթ» ընկերության առաջարկը՝ աղբահանության վճարի գանձման՝ բնակելի շինության քառակուսի մետրի հաշվարկին անցնելու վերաբերյալ։ Զեկուցվեց, որ խնդիրն անհրաժեշտ է դնել լայն հանրային քննարկման, որովհետև այն վերաբերվում է համայնքի ողջ բնակչությանը։            
Միաժամանակ տեղեկացվեց, որ համայնքի 2026 թվականի բյուջեի նախագիծը գտնվում է քննարկման փուլում և շաբաթվա ընթացքում կներկայացվի ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական փորձագիտական եզրակացություն ստանալու համար։       

(Է. Բաբայան, Ա. Չոբանյան) – Ընդունվեց ի գիտություն։
7. Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև համայնքի տարբեր ոլորտներին վերաբերելի այլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին բանավոր ցուցումներ և հանձնարարականներ։ 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner