Խորհրդակցությունը բացեց համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը՝ շնորհակալություն հայտնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցներին՝ Աբովյան քաղաքի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար։ Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների կատարողականի ներկայացում 3-րդ եռամսյակի համար (2024թ. օգոստոսի 1-սեպտեմբերի 30-ը ներառյալ).
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) –Նշված ժամանակահատվածում աշխատակազմ մուտքագրվել է 1964 գրություն և դիմում, պատրաստվել է 1292 ելից գրություն, համայնքի ղեկավարի 421 որոշում, 104 կարգադրություն, աշխատակազմի քարտուղարի 82 հրաման։ Հանձնարարականների ժամկետի խախտումով կատարման դեպքեր չեն արձանագրվել։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։ Բացի այդ, լուրջ ուշադրություն դարձնել քաղաքացիներից և տարբեր կազմակերպություններից ստացված գրություններին և դիմումներին ի պատասխան ձևավորված ելիցներին, շարունակաբար կատարելագործել դրանց բովանդակային բաղադրիչը։ (Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։
2.Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) – Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է հոկտեմբերի 11-ին ժամը 16.00-ին։ Նիստի օրակարգը հրապարակվել է, հարցերն ուղարկվել են մշտական հանձնաժողովներին։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։
3. Քաղաքաշինության և հողաշինարարության ոլորտում տիրող իրավիճակի և ընթացիկ աշխատանքների մասին.
(Ե. Ավետիսյան, Է. Բաբայան) – Ինչպես հայտնի է, սույն թվականի օգոստոսի 1-ից նախագծման, շինարարության թույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ 3-րդ եռամսյակի ընթացքում https://permits-backend.e-gov.am/am/dashboard հարթակի միջոցով տրվել է 71 թույլտվություն։Վերոնշյալ հարթակն ունի շարունակական կատարելագործման կարիք, որի վերաբերյալ արդեն իսկ մի քանի առաջարկություններ են ներկայացվել Քաղաքաշինության կոմիտե։ Ինչ վերաբերվում է ՀՀ կառավարության 23.02.2024թ. N 243-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին, ապա Կադաստրի կոմիտե ուղարկվող գրությունները մուտքագրվում են վերջինիս կայք՝ քաղաքացիներին տրամադրելով շտրիխ կոդ։ Մինչ ներկա պահը ստորագրվել և ուղարկվել է 138 գրություն։ (Է. Բաբայան, Ե. Ավետիսյան) – Ընդունվեց ի գիտություն։ 4. Աբովյան համայնքում անկանխիկ վճարումների ընդունման (POS տերմինալ) սարքերի ներդրման աշխատանքների ընթացքի մասին (հանձնարարական N 19626, 23.09.2024թ.)
(Ա. Չոբանյան, վարչական ղեկավարներ, Է. Բաբայան) – Աբովյանի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակում (ՔՍԳ), ինչպես նաև վարչական ղեկավարների նստավայրերում տեղադրված համապատասխան սարքերը գործարկված են, ստեղծվել են անհրաժեշտ նպաստավոր պայմանները, արդեն իսկ ընդունվել է 4 վճարում։ Խնդիրը կայանում է նրանում, որ գյուղական բնակավայրերում քաղաքացիները բանկային քարտերի վրա միջոցներ չեն թողնում և գերադասում են կանխիկ վճարումները։ (Է. Բաբայան, Ա. Չոբանյան, Ռ. Նալթակյան, վարչական ղեկավարներ) – Համայնքապետարանին և վարչական ղեկավարներին հասանելի սոցիալական հարթակներով և այլ միջոցներով իրականացնել անկանխիկ վճարումների ընդունման (POS տերմինալ) իրազեկում, բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության աստիճանը և արդյունքների մասին զեկուցել (ժամկետ՝ 12 օր)։ (Ա. Չոբանյան, Ռ. Նալթակյան, վարչական ղեկավարներ, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն։
5. Աբովյան համայնքում նախորդ տարիներից առկա քաղաքացիների կողմից չկատարված հարկային պարտավորությունների հավաքագրման մասին.
(Ա. Չոբանյան, վարչական ղեկավարներ, Է. Բաբայան) – Նախորդ տարիներից առկա քաղաքացիների կողմից չկատարված պարտավորությունների ամբողջական ցանկը գտնվում է վերջնական հստակեցման փուլում (հանձնարարական N 19627, 23.09.2024թ.), և համայնքի ղեկավարին կներկայացվի N 19628 հանձնարարականի շրջանակներում։ ՈՒստի առաջարկվում է հանձնարարական N 19627-ն ավարտել։ (Է. Բաբայան, Ա. Չոբանյան, վարչական ղեկավարներ) – Ընդունվեց ի գիտություն։
6. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում երթևեկությունը կանոնակարգող գծանշումների վերաբերյալ.
(Ա. Ֆելիկյան, Է. Բաբայան) – Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում երթևեկությունը կանոնակարգող գծանշումների վերաբերյալ ներկայացվում է N 19629հանձնարարականի կատարումն ապահովող առաջարկությունը։ (Է. Բաբայան, Ա. Ֆելիկյան) – Ընդունվեց ի գիտություն։
7. Ծառատունկի նախապատրաստական աշխատանքների ընթացիկ իրավիճակի մասին.
(Ա. Մովսիսյան, Է. Սարդարյան, Է. Բաբայան) – Աբովյան համայնքում ընթանում են ծառատունկի իրականացման նախապատրաստական աշխատանքները։ (Է. Բաբայան, Ա. Մովսիսյան, Է. Սարդարյան) – Շարունակել ծառատունկի իրականացման նախապատրաստական աշխատանքները և ներկայացնել տեղեկություն իրականացման ընթացքի և արդյունքների մասին (ժամկետ՝ 12 օր)։ (Ա. Մովսիսյան, Է. Սարդարյան, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն։
8. Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև համայնքի տարբեր ոլորտներին վերաբերելի այլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին նաև բանավոր ցուցումներ և հանձնարարականներ։
|