Խորհրդակցությունը նվիրված էր Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների հաշվետվության ներկայացմանը։ Խորհրդակցությունը մեկնարկեց համայնքի ղեկավարը՝ երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալագիր հանձնելով Աշխատակազմի Քաղաքացիական պաշտպանության գծով աշխատանքներ իրականացնող Վլադիմիր Իվանյանին։ Ներկայացվեց նիստի օրակարգը, որը հիմնականում նվիրված էր Աշխատակազմի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքների՝ 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների հաշվետվության քննարկմանը։
1. (Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) – Ներկայացվեց նիստի օրակարգը՝
1. Աշխատակազմի հիմնական աշխատանքների ներկայացում–Աշխատակազմի քարտուղար
2. Աբովյան համայնքում իրականացվող կապիտալ աշխատանքների մասին – Աբովյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
3. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ու «Աբովյանի քաղաքային տնտեսություն» ՀՈԱԿ-ների տնօրենների հաշվետվությունների քննարկում
3.1 Ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հաշվառման բաժնի պետ,
3.2 Իրավաբանական բաժնի պետ,
3.3 Քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետ,
3.4. Առևտրի, սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնի պետ,
3.5 Քարտուղարության և քաղաքացիների սպասարկման բաժնի պետ
3.6 Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ,
3.7. Գնումների բաժնի պետ,
3.8 Ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ,
3.9. Սոցիալական ծրագրերի, առողջապահության և տեղեկատվության բաժնի պետին փոխարինող
3.10 Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթներ կատարող գլխավոր մասնագետ
3.11 «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն,
3.12 «Աբովյանի քաղաքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն
4. Այլ հարցեր։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։
2. Աշխատակազմի գործունեության հունվար-սեպտեմբեր ամիսների գործունեության, կապիտալ աշխատանքների, համապատասխան ոլորտային հաշվետվությունների ներկայացում. (Վ. Բաբաջանյան, Դ. Զարոյան, Ա. Չոբանյան, Ջ. Սարգսյան, Ա. Շմավոնյան, Կ. Գրիգորյան, Ա. Վիրաբյան, Մ. Բաղդասարյան, Մ. Պողոսյան, Հ. Մուրադյան, Ա. Ծատուրյան, Ս. Չիտչյան, Է. Սարդարյան, Ս. Ասիրյան, Է. Բաբայան) – Ըստ օրակարգում ներկայացված հաջորդականության ներկայացվում են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները։ Հաշվետվությունն առավել մանրամասն հետևյալ հղմամբ՝ https://abovyan-kotayk.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=00280697-34e7-47d4-a7d0-cce8e367e8f8։ (Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։ 3. Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև համայնքի տարբեր ոլորտներին վերաբերելի այլ հարցեր. (Ս. Գրիգորյան, Է. Բաբայան) – Աբովյան քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ։ Ներկա պահին վերանորոգվել է շուրջ 30 շքամուտք։ Մինչև տարվա վերջ նախատեսվում է վերանորոգված շքամուտքերի թիվը հասցնել 50-ի։ (Է. Բաբայան, Ս. Գրիգորյան) - Ընդունվեց ի գիտություն։
4.Խորհրդակցության արդյունքներով համայնքի ղեկավարի կողմից տրվեցին հանձնարարականներ՝ Աշխատակազմի քարտուղարին՝
4.1. ապահովել համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված վերապատրաստման և ատեստավորման գործընթացների բնականոն ընթացքը – ժամկետ – 85 օր,
4.2. ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմից իրավական և մասնագիտական հսկողության վերջնական արդյունքների ստացումից հետո կազմակերպել դրանց պատշաճ քննարկումը, ժամկետ – 30 օր,
Համայնքի ղեկավարի տեղակալներին, խորհրդականներին, օգնականներին, վարչական ղեկավարներին՝
4.3. ապահովել հանձնարարված ոլորտներում աշխատանքների բնականոն ընթացքը և 2025 թվականի չորրորդ եռամսյակում համապատասխան ծրագրերի և միջոցառումների ավարտը բարձր ցուցանիշներով՝ ժամկետ – 85 օր,
4.4. պատշաճ կարգով ապահովել հանձնարարված ոլորտներում իրավական ակտերի նախագծերի նախաքննարկումը՝ մինչև համայնքի ղեկավարին ներկայացնելը, ժամկետ – 85 օր,
4.5. ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմից իրավական և մասնագիտական հսկողության վերջնական արդյունքների ստացումից հետո ապահովել թերությունների շտկումը՝ ՀՀ օրենդրությամբ սահմանված ժամկետներում, ժամկետ – 30 օր,
Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին՝
4.6 շարունակաբար կատարելագործել իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացը, հատուկ ուշադրության ներքո պահել քաղաքացիների հետ շփումները, հնարավորության սահմաններում վերջիններիս տրամադրել մասնագիտական սպառիչ աջակցություն, ժամկետ – 85 օր։ |