Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը խորհրդակցության մասնակիցներին շնորհավորեց Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել Արցախի համար նահատակված հայորդիների հիշատակը։
Լռության րոպե։
Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ. (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) - 20.02.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների ժամկետների խախտումներ չկան։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Հետայսու նույնպես շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։
Ընդունվեց ի գիտություն։ 2. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների 2023 թվականի աշխատանքային ծրագրերի մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների 2023 թվականի աշխատանքային ծրագրերը հաստատելու վերաբերյալ կարգադրության նախագիծը պատրաստ է և համայնքի ղեկավարի ստորագրմանը կներկայացվի ամենօրյա թղթակցության ժամանակ։
(Է. Բաբայան,Վ. Բաբաջանյան) - Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների 2023 թվականի աշխատանքային ծրագրերը հաստատելու վերաբերյալ կարգադրության նախագիծը ներկայացնել 20.02.2023թ., ամենօրյա թղթակցության ժամանակ։
Ընդունվեց ի կատարումն։ 3. Կանգառների, ճանապարհային նշանների, լուսացույցների, փոսալցման աշխատանքների, չափագրմանմրցույթներիընթացքի վերաբերյալ.
(Դ. Զարոյան,Է. Բաբայան) – Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման, այդ թվում՝ կանգառների, ճանապարհային նշանների, լուսացույցների, փոսալցման աշխատանքների, չափագրման և այլն, գործընթացն իրականացվում է հաստատված գնումների պլանի համաձայն։
(Է. Բաբայան, Դ. Զարոյան) - Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացն իրականացնել հաստատված պլանին և գնումների մասին օրենսդրությանը համապատասխան։
4. Վարչական բնակավայրերում առկա խնդիրների մասին.
(Վ. Բարսեղյան, Է. Բաբայան) – Գիշերային լուսավորության մասին։
(Հ. Սարգսյան, Է. Բաբայան) – 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան կառուցելու մասին։ Սելավատարի մաքրման աշխատատքների իրականացման մասին։
(Գ. Հակոբյան, Է. Բաբայան) – Գեղաշենի եկեղեցու վերանորոգման մասին։
(Է. Բաբայան, Գ. Հակոբյան, Հ. Սարգսյան, Վ. Բարսեղյան) – վարչական շրջաններում բարձրացված խնդիրների լուծման գործում լինել հետևողական և պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների մասին։
Ընդունվեց ի կատարումն։
5. Համայնքի մանկապարտեզներում առկա խնդիրներիվերաբերյալ.
(Դ. Երեմյան, Է. Բաբայան)- Մանկապարտեզների մշտադիտարկումն իրականացվում է ամենօրյա ռեժիմով։ Լուծարման գործընթացում գտնվող թիվ 10 մանկապարտեզում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Միաժամանակ, մանկապարտեզի մասնագետներին առաջարկ է արվել Գեղաշենի մանկապարտեզում առկա և որակավորում պահանջող առանձին հաստիքներ զբաղեցնելու համար։ Առաջիկայում կտարածվի համապատասխան հայտարարություն։
(Է. Բաբայան, Դ. Երեմյան) – Ամենօրյա ռեժիմով շարունակել մանկապարտեզների մշտադիտարկման գործընթացը։ Թիվ 10 մանկապարտեզի լուծարման ընթացքի մասին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն։ Ընդունվեց ի կատարումն։
6. «Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն»ՀՈԱԿ-ի շենքի մշակութային հատվածի կապիտալ վերանորոգման մասին.
(Է. Բաբայան, Ա. Հարությունյան, Ա. Չոբանյան, Ե. Ավետիսյան) – Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» ՀՈԱԿ-իշենքիմշակութային հատվածի կապիտալ վերանորոգման ֆինանսավորման աղբյուրների և ընթացակարգերի մասին ինչ առաջարկություններ կան։
(Ա. Հարությունյան, Ա. Չոբանյան, Ե. Ավետիսյան, Է. Բաբայան) – Անհրաժեշտ է համակողմանիորեն քննարկել՝ հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու դրա լուծմանը միտված ընթացակարգերի առանձնահատկությունները։
(Է. Բաբայան, Ա. Հարությունյան, Ա. Չոբանյան, Ե. Ավետիսյան) – Մեկշաբաթյա ժամկետում համատեղ քննարկել և ներկայացնել առաջարկություններ (հանձնարարական N 2709)։
Ժամկետ՝ 27.02.2023 թվական։ 7. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։ |