Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, 16-րդ հոդվածի 1-ին մասի, Աբովյան համայնքի ավագանի ո ր ո շ ու մ է`
1. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ, իսկ յուրաքանչյուր հենասյան 1 լարանցման համար՝ ամսական 300 (երեք հարյուր) դրամ:       
2. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում մալուխային գետնանցումների համար՝ 1 գծամետրի համար ծառայության վճար 50 (հիսուն) դրամ։
3. 
Սահմանել տաքսիների, միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար Աբովյան համայնքի ավտոկանգառներից օգտվելու ծառայության վճար՝ ամսական 3 000 (երեք հազար) դրամ` յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:        
4.
 Սահմանել Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների վճարները՝ համաձայն հավելված 1-ի։   
5.
 Սահմանել Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» և «Երեխաների աջակցության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դահլիճը և նախասրահը օգտագործման տրամադրելու համար՝ ժամվա ծառայության վճարը 30 000 (երեսուն հազար) դրամ:               
6. 
Սահմանել Աբովյան համայնքի «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը օգտագործման տրամադրելու համար՝ 1 օրվա ծառայության վճարը 20 000 (քսան հազար) դրամ։
7. Սահմանել 
«Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության վճարը յուրաքանչյուր հուղարկավորության համար՝ 15 000 (տասնհինգ հազար) դրամ:      
8.
 Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի բազմահարկ շենքերի վերելակների սպասարկման ծառայության մատուցման ամսական վճարների չափը` համաձայն հավելված 2-ի:
9.
 Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի բազմահարկ շենքերի վերելակների տեխնիկական զննման ծառայության մատուցման տարեկան վճարների չափը` համաձայն հավելված 3-ի:      
10.
 Սահմանել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից ոռոգման ջուր տրամադրելու ծառայության վճարը հողամասի 1 քառակուսի մետրի համար՝ սեզոնում 20 (քսան) դրամ:
11. Սահմանել խոշոր եզրաչափի աղբի գոյացման դեպքում նշված աղբի` համապատասխան կոնտեյներով փոխադրման ծառայության վճար՝ ըստ ծավալի՝ 1 խորանարդ մետր շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի տեղափոխման համար 3 000 (երեք հազար) դրամ։  
12. Սահմանել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման կամ օգտագործման տրամադրման փաստաթղթերի (փաթեթի) կազմման համար ծառայության վճար՝ համաձայն հավելված 4-ի։
13. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության վճար՝ համաձայն հավելված 5-ի:
14. Սահմանել համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական մեքենաները օգտագործման տրամադրելու ծառայության վճար՝ համաձայն հավելված 6-ի։
15. Աբովյան համայնքում ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման կամ ապամոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման հետ կապված ծառայության վճար՝ համաձայն հավելված 7-ի։
16. Սահմանել Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն», «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց», «Երեխաների աջակցության կենտրոն» և «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դահլիճների և նախասրահների համար սահմանված վճարի 100 տոկոսի չափով արտոնություն այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, ովքեր դահլիճի օգտագործման համար շահույթ չեն հետապնդում կամ օգտագործում են բարեգործական նպատակով։
17. Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության համար սահմանված վճարի 100 տոկոսի չափով արտոնություն՝
1) Աբովյան համայնքի գյուղական բնակավայրերի փաստացի բնակիչ համարվող կամ ընտանեկան գերեզմանատուն ունեցող անձանց հուղարկավորության համար,
2) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի տարածքում գործող տարեցների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատության բնակիչների հուղարկավորության համար,
3) Աբովյան համայնքում հաշվառված անօթևան անձանց հուղարկավորության համար,
4) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում փաստացի բնակվող միայնակ և հարազատներ չունեցող անձանց հուղարկավորության համար,
5) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց հուղարկավորության համար, 
6) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում փաստացի բնակվող, ընտանիքի անապահովության համակարգում հաշվառված և սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի անդամի հուղարկավորության համար,
7) 2023 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում փաստացի բնակվող ընտանիքի անդամի հուղարկավորության համար։
18. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(110.00 Կբ)
(27.08 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

ՏԵՍՆԵԼ ՆԱԽԱԳԻԾԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ (e-draft.am)
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner