|
12.11.25
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ, ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ և ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ՑԱԾՐ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ
|
|
Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ Աբովյանի համայնքապետարանում և համայնքի գյուղական բնակավայրերի վարչական կենտրոններում առկա են POS-տերմինալներ, որոնց միջոցով բնակիչները կարող են կատարել անկանխիկ վճարումներ բանկային քարտերով: POS-տերմինալներով հնարավոր է վճարել անշարժ գույքի հարկը, փոխադրամիջոցների գույքահարկը, համայնքի մանկապարտեզների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների վարձավճարները: Անշարժ գույքի հարկի քանակային աճով պայմանավորված, միաժամանակ տեղեկացնում ենք ապարատային, էլեկտրոնային եղանակով վճարումների կատարման հարմարավետության և կիրառվող համեմատաբար ցածր միջնորդավճարների վերաբերյալ:
|
|
|
11.11.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՇՈՏՈԿԱՆ ԿԱՐԱՏԵԻ 17-ՐԴ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԱԲՈՎՅԱՆՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
|
|
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված Շոտոկան կարատեի 17-րդ աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցել է 16 մարզիկներով, որոնց թվում հաղթական մրցելույթներով հանդես են եկել մարզիկներ Աբովյանից:Օրերս համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ընդունել է աշխարհի առաջնությանը մասնակցած աբովյանցի կարատեիստներին, որոնք վերադարձել են հետևյալ բարձր մրցանակային ցուցանիշներով՝1-ին մրցանակային տեղ – Անդրեյ Փիլիպոսյան3-րդ մրցանակային տեղ – Գոռ Սարգսյան3-րդ մրցանակային տեղ – Ալբերտ Թևատրոսյան:Համայնքի ղեկավարը շնորհավորել է մարզիկներին վետերանների առաջնությունից հաղթանակով և մրցանակային տեղերով վերադառնալու համար, կարևորել է նրանց ձեռքբերումները, շուրջ 30 տարվա փորձառությունը և տարիների ...
Մանրամասն |
|
|
10.11.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
Աբովյան համայնքի հարգելի՛ ավագանի, սիրելի՛ գործընկերներ.Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ: Որպես ՏԻՄ ներկայացուցիչներ՝ Աբովյան համայնքի բարեկարգման և մեր բնակիչների կյանքի որակի բարելավման գործում անչափ գնահատում եմ յուրաքանչյուրիդ հետևողական ու բարեխիղճ աշխատանքը: Ուրախությամբ պիտի փաստենք, որ համայնքի զարգացմանն ու առաջընթացին ուղղված պատասխանատու գործում գրանցել ենք դրական աճ: Սեփական ներուժով, բնակիչ-համայնք ամուր կապով և պետություն-համայնք արդյունավետ համագործակցություններով կյանքի ենք կոչել բազմաթիվ նշանակալից ծրագրեր ու առաջնահերթություն համարվող մասշտաբային բարեկարգումներ:Աբովյան համայնքի սիրելի՛ բնակիչներ.Տեղական ինքնակառավարման համակարգում ...
Մանրամասն |
|
|
07.11.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱՎԱԼՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱՌԿԱ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի շրջայցերն ու հանդիպումները բնակիչների հետ շարունակական բնույթ են կրում։ Օրերս Կաթնաղբյուր գյուղի բնակիչների խնդրանքով հերթական այցն էր կայացել բնակավայրի 3-րդ փողոցում, որը սուբվենցիոն ծրագրի շրջանակում` 65% համայնքային և 35% կառավարության հատկացումներով հիմնովին վերակառուցվել է. կատարվել են շուրջ 4260 քառ. մ մակերեսով հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքներ, փողոցի ողջ երկարությամբ կառուցվել է նաև ջրահեռացման համակարգ։ Հանդիպմանը բնակիչները շնորհակալություն են հայտնել համայնքի ղեկավարին անհարթ ու երթևեկության համար խնդրահարույց ճանապարհահատվածի բարեկարգման համար, ապա քննարկվել են ընթացիկ աշխատանքները և ներկայացվել գյուղում առկա առաջնահերթ խնդիրները։
|
|
|
05.11.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
Նոյեմբերի 5-ին նշվում է Հետախույզի օրը, որի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ զինված ուժերի հետախուզական զորքերի և հատուկ ստորաբաժանումների զինծառայողներին: Մեր հայրենիքի պաշտպանության գործում անուրանալի է հետախուզական զորքերի մեծ ներդրումն ու նվիրյալ ծառայությունը:Թե՛ խաղաղ, և թե՛ պատերազմական ժամանակներում մեր հետախույզները բարձր պատրաստվածությամբ են իրականացրել մարտական ու անվտանգային առաջադրանքները, գործել են անմնացորդ նվիրումով՝ չխնայելով անգամ սեփական կյանքը:Խոնարհումով ու երախտիքով առաջնահերթ ուզում եմ հարգենք հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր հետախույզների հիշատակը, արժևորենք նրանց սխրանքներն ու անձնուրաց ծառայությունը:Գնահատելով մեր առաջապահ ուժերի բարդ ու պատասխանատու աշխատանքը՝ ...
Մանրամասն |
|
|
05.11.25
ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՅՑԵԼԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՀԱԳՆ ԹՈՒՄԱՍՅԱՆԻ ՀՈՒՇԱՆԿՅՈՒՆ
|
|
Հետախույզի օրը Աբովյան համայնքում նշել ենք երախտագիտությամբ ու խոնարհումով՝ արժևորելով մեր առաջապահ զինծառայողների անուրանալի սխրանքները հայրենիքի պաշտպանության նվիրյալ գործում: Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակազմն ու ավագանու անդամները այցելել են մեր համաքաղաքացի մեծանուն հետախույզ, փոխգնդապետ Վահագն Թումասյանի հուշանկյուն, հարգանքի տուրք մատուցել հերոսի հիշատակին:
|
|
|
04.11.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ սոցիալական աշխատանք իրականացնող բոլոր մասնագետներին. անչափ կարևորում եմ ոլորտի ներկայացուցիչների մարդասիրական ու պատասխանատու գործունեությունը, սրտացավ վերաբերմունքը բնակիչների սոցիալական խնդիրների վերհանման և հնարավոր լուծումների բացահայտման գործում:Առանձնահատուկ ուզում եմ անդրադառնալ Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, առողջապահության և տեղեկատվության բաժնի, Միասնական սոցիալական ծառայության Աբովյանի տարածքային կենտրոնի, Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնի մասնագետներին, որոնք իրականացնում են հետևողական աշխատանք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների ու անձանց տարաբնույթ խնդիրները կարգավորելու ...
Մանրամասն |
|
|
03.11.25
ԳԵՂԱՇԵՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆԸ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
|
|
Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա խորհրդին համահունչ տարաբնույթ մշակութային միջոցառումներ, դասախոսություններ են անցկացվում Հայաստանում՝ ՀՀ պետական և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները կարևորելու նպատակով։Միջոցառումների շարքին այս տարի միացել էր Աբովյան համայնքի Գեղաշենի մշակույթի տունը՝ կազմակերպելով բովանդակային հանդիպում-քննարկում:Հանդիպումը վարում էր Արցախի Հանրապետության ԿԳՄՍ 2018-2020թթ. նախարար, ներկայումս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտի» գիտաշխատող, ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Հնագիտության և ազգագրության» ամբիոնի դասախոս Լեռնիկ Հովհաննիսյանը երկու հիմնական ...
Մանրամասն |
|
|
31.10.25
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ՔԱՂԱՔԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՆԿՈՒՂՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՆ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ, ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
Աբովյանի համայնքապետարանի անմիջական վերահսկողությամբ ու աջակցությամբ քաղաքի բազմաբնակարան շենքերում շարունակվում են բարեկարգման ծավալուն աշխատանքները:Ընթացիկ տարում համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հանձնարարությամբ համատիրություններին տրամադրվել է մեծաքանակ նյութական օժանդակություն, անհրաժեշտ շինանյութեր՝ քաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի, տանիքների և նկուղների խնդրահարույց իրավիճակները շտկելու, վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով:Վերջերս Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ, համայնքային կոմունալ տնտեսության ներգրավմամբ քաղաքի Սևանի թաղամասի շենքերում, մասնավորապես 2/6 շենքի մուտքերի նկուղներում կազմակերպվել են կուտակված շինաղբի տեղափոխման, նկուղային տարածքների մաքրության զգալի ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |