ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի «Մայակովսկի գյուղի «Զեփյուռ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների համար՝ դաստիարակ 1,25 դրույքով, ֆիզկուլտուրայի հրահանգիչ 0,75 դրույքով։
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված պաշտոնների նկարագրին համապատասխանող անձը:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը 11։00-ին, Աբովյան համայնք գյուղ Մայակովսկի 10/1 հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 27-ը ներառյալ, ամեն օր ժամը 09։00-16։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:
Հարցաշարը կարող եք ձեռք բերել ՀՀ ԿԳՄՍ-նախարարության պաշտոնական կայքէջից։
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 55 966962 հեռախոսահամարով: