Հարգելի՛ քաղաքացիներ.
 Աբովյան համայնքը հայտարարում է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը կառուցապատման իրավունքով և վարձակալությամբ տրամադրելու մրցույթ`
 Մրցույթը կանցկացվի «Աբովյան  համայնքի սեփականություն հանդիսացող գույքերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով մրցութային կարգով տրամադրման կանոնակարգի» համաձայն։
 Մրցույթը կկայանա  2025 թվականի հոկտեմբերի 13-ին ժամը 11:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ  1, 2-րդ հարկ):
 Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ (յուրաքանչյուր լոտի համար առանձին), մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր, անձնագիր (նույնականացման քարտ), իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթեր։
 Մասնակցության վճարը սահմանված է 14 000 դրամ:
 Նախավճարի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, որը վճարվում է մրցույթի անցկացման օրը։
 Մրցույթի մեկ քայլի չափը սահմանված է տվյալ մրցույթի առարկա հանդիսացող գույքի տարեկան վարձավճարի 5 տոկոսի չափով։
 Լոտի  նկատմամբ սահմանափակումներ չկան:
 Մրցույթի կանոնակարգին, ինչպես նաև գույքերի վերաբերյալ տվյալներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Աբովյանի համայնքապետարան (Բարեկամության հրապարակ 1, հեռ. 098 22 80 27)։
 Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ` մինչև  2025 թվականի  հոկտեմբերի 8-ը, ժամը 11:00-ն ներառյալ:
 Մանրամասն տեղեկատվությունը կցում է: