Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 453
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 7
 
Համար 7Ամսաթիվ 09/06/2025 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԼԵՌՆԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԿՈՄԻՏԱՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ, ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՋԱՆՅԱՆ, ԿԱՐԻՆԵ ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ԼՈՒԻԶԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՍԻՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

1. Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի մասին.

(Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) – Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է հունիսի 25-ին, ժամը 16.00-ին։ Ընթանում են նիստի օրակարգում ներառվելիք հարցերի քննարկման աշխատանքները։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։

2.  Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) փաստաթղթաշրջանառության և հանձնարարականներիվերաբերյալ 2025 թվականի մայիսի 12-հունիսի 6-ը ներառյալ.       
(Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) - Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ Աշխատակազմ է մուտքագրվել 1279 գրություն, որոնց հիմքով տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Նախապատրաստվել է 660 ելից գրություն, համայնքի ղեկավարի 413 որոշում, 49 կարգադրություն, աշխատակազմի քարտուղարի 44 հրաման։   
Թվարկված աշխատանքների կատարման ժամանակ աշխատակազմի աշխատողների կողմից ժամկետների խախտումներ և նախապատրաստված փաստաթղթերի էական վրիպումներ չեն արձանագրվել։     
(Է. Բաբայան, Ս. Չիտչյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։

3.
Աբովյան համայնքի բյուջեի եկամուտների մասին.
(Լ. Իսահակյան, Է. Բաբայան) – Համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրումն ընթանում է բնականոն ընթացքով, առկա են բավարար միջոցներ համայնքի զարգացման առկա ծրագրերի ֆինանսական ապահովման համար։
Աբովյան համայնքի բնակիչներին դեռևս չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ 2025 թվականի 5 ամսվա ընթացքում ուղարկվել է շուրջ 3200 ծանուցում, որից Աբովյան քաղաք՝ 2180, գյուղական բնակավայրեր՝ 1020: Բնակավայրերում ծանուցումների արդյունքում հավաքագրվել է մոտ 36
 000 000 դրամ, իսկ Աբովյան քաղաքում՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ եկամուտների հավաքագրումը 2025 թվականին կազմել է 20%-ից ավելի:
2025 թվականի բյուջեի վարչական մասի եկամուտները 01.06.2025 թվականի դրությամբ՝ հավաքագրվել է 2
  320 000 600 դրամ, որը պլանի նկատմամբ կազմում է 99.0%, իսկ ֆոնդային մասի մուտքերը՝  1 264 650 000 դրամ, որը պլանի նկատմամբ կազմում է 432.0%:  
2024 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ բյուջեի վարչական մասի եկամուտների հավաքագրումը 2025 թվականին նույն ժամանակահատվածի աճել են 80 000 000 դրամով:     
Բյուջեի վարչական մասի մնացորդը 06.06.2025 թվականի դրությամբ կազմում է 413 837 000 դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավել է 80 000 000 դրամով, իսկ բյուջեի ֆոնդային մասի մնացորդը՝ 4 935 000 000, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավել է 1 875 000 000-ով:
Արդեն իսկ պատրաստ է Աբովյան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը, որը կներկայացվի Ավագանու հունիսի 25-ի նիստում:

(Է. Բաբայան, Լ. Իսահակյան) – Ընդունվեց ի գիտություն։

4. Գնումների ոլորտում իրականացվող աշխատանքների մասին.       
(Անուշ Ծատուրյան, Է. Բաբայան) - իրականացվել է 27 մրցույթ, որից 13-ը հայտարարվել է բաց մրցույթ, գնանշման հարցում, էլեկտրոնային աճուրդ ընթացակարգերով, 14-ը՝ մեկ անձ ընթացակարգով:
(Է. Բաբայան, Անուշ Ծատուրյան) –
Ընդունվեց ի գիտություն։

5. 2025 թվականին սպասվող ասֆալտապատման աշխատանքներին Աբովյան համայնքի հանրությանը պատշաճ իրազեկելու մասին.
(Է. Բաբայան, Դ. Զարոյան, Ռ. Նալթակյան) – Աբովյան համայնքում ընթացիկ տարվա ընթացքում սպասվող ասֆալտապատման աշխատանքերից առաջ նախապատրաստել մամլո հաղրդագրություններ և հանրությանը տեղեկացնել հնարավոր անհարմարությունների մասին՝ այն հրապարակելով բոլոր հասանելի հարթակներում։
(
Դ. Զարոյան, Ռ. Նալթակյան, Է. Բաբայան) – Ընդունեց ի կատարում։

6. Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև համայնքի տարբեր ոլորտներին վերաբերելի այլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին բանավոր ցուցումներ և հանձնարարականներ։ 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner