Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով «Արեգ-Վահագն» կրթական մշակութային հասարակական կազմակերպության նախագահի գրությունը (մուտք՝ 2024 թվականի հուլիսի 24-ի N Տ-1493), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 16-ի ««Աբովյան համայնքին պատկանող «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրակցված շենքից անհատույց տարածք տրամադրելու մասին» N 102-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման 1-ին կետում «1 (մեկ)» բառերը փոխարինել «2 (երկու)» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արեգ-Վահագն» կրթական մշակութային հասարակական կազմակերպությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |