Բացակայում էր Արմեն Հակոբյանը (վատառողջ էր) և Սամվել Թորոսյանը (գտնվում է արձակուրդում)։
1. Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի գործունեության 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքների վերաբերյալ.
(Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) - Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ աշխատակազմ է մուտքագրվել 3764 գրություն, որոնց հիմքով տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Նախապատրաստվել է 2176 ելից գրություն, համայնքի ղեկավարի 1153 որոշում, 141 կարգադրություն, աշխատակազմի քարտուղարի 96 հրաման։ Նշված ժամանակահատվածում նախապատրաստվել է համայնքի ավագանու 3 նիստ, որոնց օրակարգում ներառվել են շուրջ 50 որոշման նախագիծ։ Դրանցից 46-ը դարձել են որոշում, որոնք տրամադրվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց, https://permits-backend.e-gov.am/am/dashboard հարթակի միջոցով տրվել է 473 թույլտվություն, իսկ ՀՀ կառավարության 23.02.2024թ. N 243-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան մուտքագրվել է 137 գրություն։ Թվարկված աշխատանքների կատարման ժամանակ աշխատակազմի աշխատողների կողմից ժամկետների էական խախտումներ և նախապատրաստված փաստաթղթերի էական վրիպումներ չեն արձանագրվել։ Աշխատակազմն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, այլ իրավական ակտերով Աբովյան համայնքի ղեկավարին վերապահված լիազորություններն իրականացվել են ամբողջ ծավալով։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։
2. Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի մասին.
(Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) – Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է ապրիլի 14-ին, ժամը 16.00-ին։ Նիստի օրակարգում ներառված է թվով 30 հարց, ավագանու իրավասու մշտական հանձնաժողովներում հարցերը քննարկվել են սահմանված կարգով։ (Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։
3. Աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոնների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթների վերաբերյալ.
(Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) – Աշխատակազմում առկա է համայնքային ծառայության 6 թափուր պաշտոն, որոնցից մեկի՝ Ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի /2.3.33/ և «Մայակովսկի գյուղի «Զեփյուռ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի համար սահմանված կարգով հայտարարված են մրցույթներ։ Դրանք կկայանան համապատասխանաբար ապրիլի 30-ին և մայիսի 14-ին։ (Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։
4. Աբովյան համայնքի բյուջեի եկամուտների մասին.(Ա. Չոբանյան, Է. Բաբայան) – Համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրումն ընթանում է բնականոն ընթացքով, առկա են բավարար միջոցներ համայնքի զարգացման առկա ծրագրերի ֆինանսական ապահովման համար։ Համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարողականը կազմում է 22.6%` տարեկան պլանի նկատմամբ։ Աղբահանության վճարների գանձումը կազմում է մոտ 30%` տարեկան պլանի նկատմամբ։ Առկա ցուցանիշներն, ընդհանուր առմամբ, բավարար են, սակայն գյուղական բնակավայրերում անհրաժեշտություն կա ակտիվացնելու իրենց հարկային պարտավորությունները չկատարած քաղաքացիներին ծանուցումների տրման և եկամուտների հավաքագրման աշխատանքները։
4.1. (Ա. Չոբանյան, վարչական ղեկավարներ) – ակտիվացնել ծանուցումների տրման աշխատանքները և ներկայացնել ամփոփ տեղեկատվություն կատարած աշխատանքների մասին – ժամկետ՝10 օր։
4.2. (Ս. Գրիգորյան,Ս. Ասիրյան, Ա. Չոբանյան) – համատեղ քննարկել Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի համատիրություններում ընդգրկված և չընդգրկված շենքերի շքամուտքերում համապատասխան ընդհանրական հայտարարությունների փակցման հարցը և ներկայացնել ամփոփ տեղեկատվություն կատարած աշխատանքների մասին – ժամկետ՝10 օր։
5. Աբովյան համայնքի ենթակայությամբ գործող կազմակերպություններում (մանկապարտեզներ) մշտադիտարկման և այլ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ.
(Ա. Սերոբյան, Է. Բաբայան).Ընթացիկ տարվա մարտի 17-ապրիլի 11-ը ներառյալ ընդունվել են մանկապարտեզ ընդունվելու նպատակով 62 առցանց դիմում, համալրվել են 13 թափուր տեղ։ Կատարվել են ընդհանուր առմամբ 14 մշտադիտարկում Աբովյան համայնքի մանկապարտեզներ, որոնց ընթացքում մասնավորապես դիտարկվել է դաստիարակների աշխատանքը, տրվել են համապատասխան ցուցումներ նախադպրոցական հաստատություններում ներդրված նոր չափորոշչով սահմանված կանոններով աշխատանքները կատարելու նպատակով։
Բացի այդ, մշտադիտարկումների արդյունքներով կազմվել են արձանագրություններ Աբովյան քաղաքի թիվ 5, Գեղաշենի «Հեքիաթ» մանկապարտեզներում և Գեղաշենի մշակույթի տուն ՀՈԱԿ-ում, առաջիկայում տնօրենները կստանան այդ արձանագրությունները՝ համապատասխան ժամկետներում առկա թերությունների շտկման նպատակով։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի 2025թ մարտի 21-ի որոշման համաձայն Աբովյան համայնքի մանկապարտեզներ սնունդ մատակարարող «Սավա» և «ԽԱՔ» ՍՊԸ-երի որոշ սննդատեսակների արտադրությունը կասեցվել է։ Տնօրեններին տրվել է ցուցում այդ սննդատեսակները չսպառելու, և դրանց ետ վերադարձը կազմակերպելու համար։ (Է. Բաբայան, Դ. Երեմյան, Ա. Սերոբյան, մանկապարտեզների տնօրեններ) – ապահովել մանկապարտեզների բնականոն գործունեությունը, մինչև խնդրո առարկայի վերջնական պարզումը առաջացած կարիքները բավարարել օրենսդրությամբ սահմանված կարգով։
Ա. Սերոբյան, մանկապարտեզների տնօրեններ – ժամկետ՝ 7 օր (վերահսկող՝ Դ. Երեմյան)
6. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների մասին
(Հրանուշ Մուրադյան, Է. Բաբայան) – ներկայացվում են 2025 թվականի առաջին եռամսյակի վերաբերյալ վիճակագրական տվյալներն, ըստ որի ընդհանուր առմամբ կատարվել է 3866 գործարք (ծննդյան 138 գրանցում, ամուսնության 169 գրանցում, ամուսնալուծության 46 գրանցում, 823 հարցումներին տրվել են պատասխաններ, 1560 թվայնացում և այլն), որոնց դիմաց գանձվել է 3 715 000 դրամ պետական տուրք։
(Է. Բաբայան, Հրանուշ Մուրադյան) - Ընդունվեց ի գիտություն։
7. Գնումների ոլորտում իրականացվող աշխատանքների մասին . (Անուշ Ծատուրյան, Է. Բաբայան) - 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի և Աբովյանի համայնքային ենթակայությամբ գործող մանկապարտեզների կարիքների համար ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելու նպատակով իրականացվել է 37 մրցութային գնման ընթացակարգ: 22 գնման ընթացակարգ իրականացվել է Մեկ անձ ընթացակարգով: (Է. Բաբայան, Անուշ Ծատուրյան) – Ընդունվեց ի գիտություն։
8. Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև համայնքի տարբեր ոլորտներին վերաբերելի այլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին բանավոր ցուցումներ և հանձնարարականներ։ |