Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի հաշվեկշռից 9 436 061 (ինը միլիոն չորս հարյուր երեսունվեց հազար վաթսունմեկ) դրամ հաշվեկշռային արժեքով գույքն ընդգրկել Աբովյան համայնքի «Վերին Պտղնի գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից։ |