Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 14
 
Համար 14Ամսաթիվ 23/09/2024 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՍԻՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների կատարողականի ներկայացում (2024թ. սեպտեմբերի 2-20-ը ներառյալ).
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) Նշված ժամանակահատվածում աշխատակազմ մուտքագրվել է 677 մտից գրություն և դիմում (օրական՝ շուրջ 45), պատրաստվել է 431 ելից (օրական՝ շուրջ 29) գրություն։ Տեղի է ունեցել Աշխատակազմի փաստաթղթաշրջանառության ծավալների որոշակի նվազում, ինչը կապված է նախագծման և շինթույլտվությունների ներկայացման հարթակի՝ https://permits-backend.e-gov.am/am/dashboard ներդրման և գործարկման հանգամանքով։ Վերոնշյալ ընթացակարգերի վերջնական ներդրումից հետո սպասվում է փաստաթղթաշրջանառության ծավալների էական ավելացում։ Հանձնարարականների ժամկետի խախտումով կատարման դեպքեր չեն արձանագրվել։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ)  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։ Բացի այդ, լուրջ ուշադրություն դարձնել քաղաքացիներից և տարբեր կազմակերպություններից ստացված գրություններին և դիմումներին ի պատասխան ձևավորված ելիցներին, շարունակաբար կատարելագործել դրանց բովանդակային բաղադրիչը։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։

2.Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է հոկտեմբերի 11-ին ժամը 16.00-ին։ Համապատասխան ստորաբաժանումներին և պաշտոնատար անձանց արդեն իսկ համայնքի ղեկավարի կողմից տրվել է հանձնարարական՝ նախագծերը ներկայացնել օրենսդրությամբ ներկայացված կարգով և ժամկետներում։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։

3. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի օրվան նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ)– Ընթացիկ տարվա հոկտեմբերի 2-5-ը ներառյալ նախատեսված տարբեր միջոցառումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում արդեն իսկ պատրաստվել  և առաքվել են պաշտոնական գրություններ ՀՀ ներքին գործերի նախարարության տեղական կառույցներին և առողջապահական հաստատությանը, միջոցառումների մասնակիցների անվտանգ տեղաշարժի ապահովման համար։ Նախապատրաստական աշխատանքները կշարունակվեն նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) – Ընդունվեց ի գիտություն։

4. Քաղաքաշինության և հողաշինարարության ոլորտում տիրող իրավիճակի և ընթացիկ աշխատանքների մասին.

(Ե. Ավետիսյան, Է. Բաբայան) – Ինչպես հայտնի է, սույն թվականի օգոստոսի 1-ից նախագծման, շինարարության թույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Մինչ օրս https://permits-backend.e-gov.am/am/dashboard հարթակի միջոցով տրվել է նախագծման 24 թույլտվություն։Վերոնշյալ հարթակն ունի շարունակական կատարելագործման կարիք, որի վերաբերյալ արդեն իսկ մի քանի առաջարկություններ են ներկայացվել Քաղաքաշինության կոմիտե։ Շինթույտվությունների մասով դեռևս կա խնդիր, քանի որ մինչ այս պահը չի չեղարկվել ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 09-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 1036-Ն որոշումը, իսկ ահա Աբովյան համայնքի ավագանու 13.08.2024թ. N 111-Ն որոշումն արդեն իսկ հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հարթակում։
Առաջացած իրավական խոչընդոտն հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ, պաշտոնական գրություն է ուղարկվել արդարադատության նախարարություն։
Ինչ վերաբերվում է ՀՀ կառավարության 23.02.2024թ. N 243-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին, ապա Կադաստրի կոմիտե ուղարկվող գրությունները մուտքագրվում են վերջինիս կայք՝ քաղաքացիներին տրամադրելով շտրիխ կոդ։ Մինչ ներկա պահը ստորագրվել և ուղարկվել է 118 գրություն։
(Է. Բաբայան, Ե. Ավետիսյան) – Լրացուցիչ ուսումնասիրությոններ իրականացնել Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում գտնվող կառույցների` քաղաքաշինական նորմերին համապատասխանելու վերաբերյալ՝ բացառելով ապօրինի կառուցապատումները (ժամկետ՝ 5 օր)։
(Ե. Ավետիսյան, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն։

5. Աբովյան համայնքում անկանխիկ վճարումների ընդունման (POS տերմինալ) սարքերի ներդրման աշխատանքների ընթացքի մասին.

(Ա. Չոբանյան, Է. Բաբայան) – Աբովյանի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակում (ՔՍԳ), ինչպես նաև վարչական ղեկավարների նստավայրերում տեղադրվել են համապատասխան սարքեր, և քաղաքացիները կարող են տեղերում կատարել անկանխիկ վճարումներ։
(Է. Բաբայան, Ա. Չոբանյան, վարչական ղեկավարներ) -  Ապահովել անկանխիկ վճարումների ընդունումը, քաղաքացիների համար ստեղծել հնարավոր բարենպաստ պայմաններ, անկանխիկ վճարումների ընթացքի և առաջացած խնդիրների մասին ներկայացնել զեկույց (ժամկետ՝ 12 օր)։
(Ա. Չոբանյան, վարչական ղեկավարներ) – Ընդունվեց ի կատարումն։

6. Աբովյան համայնքում նախորդ տարիներից առկա քաղաքացիների կողմից չկատարված հարկային պարտավորությունների հավաքագրման մասին.
(Ա. Չոբանյան, Է. Բաբայան) – Նախորդ տարիներից առկա են տարբեր տարիներին քաղաքացիների կողմից չվճարված հարկեր, ինչպիսիք են հողի հարկը և գույգահարկը։ Համայնքի բնակիչներին պարբերաբար ուղարկվում են ծանուցումներ, սակայն կան բնակիչներ, որոնք անպարտաճանաչ են և ծանուցումները ստանալուց հետո ևս չեն կատարում վճարումներ։ Առաջարկվում է ներկայացնել ցուցակ՝ բոլոր անպարտաճանաչ հարկատուների վերաբերյալ՝ չկատարված հարկային պարտավորությունները հարկադիր կատարման միջոցով գանձելու համար։
6.1. (Է. Բաբայան, վարչական ղեկավարներ)Ա. Չոբանյանին ներկայացնել համապատասխան տվյալներ հարկային պարտավորությունները չկատարած քաղաքացիների վերաբերյալ (ժամկետ՝ 12 օր)։
6.2 (Է. Բաբայան, Ա. Չոբանյան) - Վարչական ղեկավարներից ստացված տվյալների հիման վրա ապահովել համապատասխան ընթացք (ժամկետ՝ 15 օր)։
Ընդունվեց կատարումն։

7. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում երթևեկությունը կանոնակարգող գծանշումների վերաբերյալ.

(Է. Բաբայան, Ա. Ֆելիկյան, Գ. Սարգսյան, Վարդան Վարյան)Ներկայացնել առաջարկություն Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում երթևեկությունը կանոնակարգող գծանշումների վերաբերյալ (ժամկետ՝ 20 օր)։ 

8. Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև համայնքի տարբեր ոլորտներին վերաբերելի այլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին նաև բանավոր ցուցումներ և հանձնարարականներ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner