Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների կատարողականի ներկայացում (2024թ. հոկտեմբերի 21-դեկտեմբերի 6-ը). (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) –Նշված ժամանակահատվածում համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի կողմից տրվել են 1989 հանձնարարական։ Հանձնարարականների ժամկետի խախտումով կատարման դեպքեր չեն արձանագրվել։ (Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։ Բացի այդ, լուրջ ուշադրություն դարձնել քաղաքացիներից և տարբեր կազմակերպություններից ստացված գրություններին և դիմումներին ի պատասխան ձևավորված ելիցներին, շարունակաբար կատարելագործել դրանց բովանդակային բաղադրիչը։ (Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։
2.Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի մասին. (Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) – Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է դեկտեմբերի 24-ին, ժամը 16.00-ին։ Նիստի օրակարգում ընդգրկվելիք հարցերի նախապատրաստման նպատակով արդեն իսկ տրվել է համայնքի ղեկավարի հանձնարարական (17.11.2024թ. N 23301)՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ներկայացնել քննարկվող նախագծերը։ (Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։
3. Համայնքային սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետության փոխանցելու մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Աբովյան համայնքի ավագանու 12.06.2024թ. N 73-Ա որոշման իրականացումը գտնվում է ավարտափուլում։ Մնացել են միայն 2017թ. վարույթների արխիվացման աշխատանքները, դրանք էլ կավարտվեն դեկտեմբերի երկրորդ տասնօրյակի ընթացքում։ (Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։
4. Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների կատարողականի ներկայացում (2024թ. հոկտեմբերի 7-հոկտեմբերի 21-ը). (Ս. Չիտչյան, Է. Բաբայան) –Նշված ժամանակահատվածում աշխատակազմ մուտքագրվել է 1989 գրություն և դիմում, պատրաստվել է 1042 ելից գրություն, համայնքի ղեկավարի 621 որոշում և այլն։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, Ս. Չիտչյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ուշադրություն դարձնել քաղաքացիներից և տարբեր կազմակերպություններից ստացված գրությունների և դիմումների պատասխանների որակի և դրանց մուտքագրման շարունակական կատարելագործմանը։ (Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, Ս. Չիտչյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։
5. Քաղաքաշինության և հողաշինարարության ոլորտում տիրող իրավիճակի և ընթացիկ աշխատանքների մասին.
(Ա. Վիրաբյան, Է. Բաբայան) – Ինչպես հայտնի է, սույն թվականի օգոստոսի 1-ից նախագծման, շինարարության թույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Դեկտեմբերի 9-ի https://permits-backend.e-gov.am/am/dashboard հարթակի միջոցով տրվել է 435 թույլտվություն։Վերոնշյալ հարթակն ունի շարունակական կատարելագործման կարիք, որի վերաբերյալ արդեն իսկ մի քանի առաջարկություններ են ներկայացվել Քաղաքաշինության կոմիտե։
Ինչ վերաբերվում է ՀՀ կառավարության 23.02.2024թ. N 243-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին, ապա Կադաստրի կոմիտե ուղարկվող գրությունները մուտքագրվում են վերջինիս կայք՝ քաղաքացիներին տրամադրելով շտրիխ կոդ։ Մինչ ներկա պահը ստորագրվել և ուղարկվել է 278 գրություն և որոշում։ (Է. Բաբայան, Ա. Վիրաբյան) – Ընդունվեց ի գիտություն։ Ամենօրյա աշխատանքի ընթացքում լուրջ ուշադրություն դարձնել համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, մասնավորապես ուսումնասիրել Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի «Ծիրանի» սուպերմարկետի (Պիոներական փողոց) հարևանությամբ ընթացող շինարարական աշխատանքներին և ներկայացնել ամփոփ տեղեկատվություն։ Ժամկետը՝ 7 օր։ (Ա. Վիրաբյան, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն։
6. Աբովյան համայնքում անկանխիկ վճարումների ընդունման (POS տերմինալ) սարքերի ներդրման աշխատանքների ընթացքի մասին.
(Ա. Չոբանյան, վարչական ղեկավարներ, Է. Բաբայան) – Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիների սպասարկման գրասենյակում (ՔՍԳ), ինչպես նաև վարչական ղեկավարների նստավայրերում տեղադրված համապատասխան սարքերը գործարկված են, ստեղծվել են անհրաժեշտ նպաստավոր պայմանները։ Գործարկումից ի վեր ընդունվել է 337 վճարում (շուրջ 3.7 մլն դրամ ընդհանուր ծավալով)։ (Է. Բաբայան, Ա. Չոբանյան, վարչական ղեկավարներ) - Ընդունվեց ի գիտություն։
7. Աբովյան համայնքի նախադպրոցական ուսումնական ոլորտում ընթացիկ իրավիճակի մասին.
(Ա. Սերոբյան, Է. Բաբայան) - Նշված ժամանակահատվածում ընդունվել են Աբովյան համայնքի մանկապարտեզներ հաճախելու համար առցանց 83 դիմում, մանկապարտեզներում համալրվել են առաջացած 52 թափուր տեղ։ Համաձայն ՀՀ կառավարության 2024թ. օգոստոսի 22-ի 1329-Ն որոշման դրույթների, ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետ․ ռեգիստրում կատարվել է 12 մանկապարտեզի կանոնադրությունների փոփոխության գրանցում։
Ներկայացվել են առաջարկություններ տեղական վճարների դրույքաչափերի՝ 2025 թ. կիրառվող արտոնությունների վերաբերյալ, որոնք տեղ են գտել համապատասխան նախագծերում։ Առինջ գյուղի մանկապարտեզի բացման նպատակով իրականացվել է գույքագրում։ հաստիքների բացման օրվանից համալրվել են 4 ֆիզկուլտուրայի հրահանգչի և 9 պարուսույցի թափուր հաստիքները։ Մնացած թափուր հաստիքների համար պարբերաբար հայտարարվում են մրցույթներ։ (Է. Բաբայան, Ա. Սերոբյան) – Ընդունվեց ի գիտություն։
8. Աբովյան համայնքի թվականի կարիքների իրականացվող աշխատանքների մասին. (Ա. Ծատուրյան, Է. Բաբայան) – Վերջին մեկ ամսվա ընթացքում իրականացվել է 16 մրցութային գնման ընթացակարգ 2024 թվականի կարիքների համար և 7 մրցութային գնման ընթացակարգ՝ 2025 թվականի կարիքների համար: 4 գնման ընթացակարգ իրականացվել է մեկ անձից ընթացակարգով: (Է. Բաբայան, Ա. Ծատուրյան) – Ընդունվեց ի գիտություն։
9. Առևտրի, սպասարկման, գովազդի և տրանսպորտի ոլորտում իրականացվող աշխատանքների մասին. (Մ. Պողոսյան, Է. Բաբայան) – Նշված ժամանակահատվածում բարեկարգման և հանրային սննդի բնագավառում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել է 6 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակի գործառույթերի իրականացման շրջանակներում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում կատարվել է 25 գրանցում։ Ընդհանուր առմամբ իրականացվել է հսկողություն առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների շուրջ 70 կազմակերպությունում։ (Է. Բաբայան, Մ. Պողոսյան) – Շարունակաբար իրականացնել ոլորտի առջև դրված խնդիրներից բխող միջոցառումներ՝ հիմք ունենալով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի հետագա կատարելագործումը։ Հատուկ ուշադրություն դարձնել տնտեսվարող սուբյեկտերի կողմից տարածքների բարեկարգման աշխատանքներին և ներկայացնել տեղեկատվություն։ Ժամկետը՝ 10 օր։ (Մ. Պողոսյան, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն։
10. Աբովյան համայնքի մի շարք բնակիչների՝ համայնքի ղեկավարին ուղղված նամակների վերաբերյալ։ Վ. Բաբաջանյանը ընթերցեց Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 2/3 շենքի և Արամուս գյուղի Երիտասարդական 5-րդ փողոցի բնակիչների շնորհալական նամակները՝ համայնքում կատարվող բարեփոխումների, բակային տարածքների մաքրման (հատկապես ինքնակամ շինություններից), Արամուս գյուղի տարածքով անցնող վթարային վիճակում գտնվող գազատարի փոխարինման աշխատանքների համար։ (Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։
11. Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև համայնքի տարբեր ոլորտներին վերաբերելի այլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին բանավոր ցուցումներ և հանձնարարականներ։
|