Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և հիմք ընդունելով «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի զեկուցագիրը (մուտք՝ 2024 թվականի հունիսի 06-ի N Ք-4336), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը 2024 թվականի համար հաստատելու մասին» N 204-Ա որոշմամբ հաստատված հավելված 21-ում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1) հավելվածի 1-ին կետում «72» թիվը փոխարինել «71» թվով, 2) հավելվածի 2-րդ կետի 12-րդ տողի 3-րդ սյունակում «3.0» թիվը փոխարինել «4.0» թվով, 5-րդ սյունակում «637 500» թիվը փոխարինել «850 000» թվով, 15-րդ տողի 3-րդ սյունակում «4.0» թիվը փոխարինել «5.0» թվով, 5-րդ սյունակում «760 000» թիվը փոխարինել «950 000» թվով, 21-րդ տողի 3-րդ սյունակում «6.0» թիվը փոխարինել «3.0» թվով, 5-րդ սյունակում «900 000» թիվը փոխարինել «450 000» թվով, 3) Ընդամենը տողի 3-րդ սյունակում «72.0» թիվը փոխարինել «71.0» թվով, 5-րդ սյունակում «14 817 500» թիվը փոխարինել «14 770 000» թվով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|