Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1.Հաստատել Աբովյան համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը՝ համաձայն հավելված 1-ի։ 2. Հաստատել Աբովյան համայնքի 2022 թվականի բյուջեն՝ 1) եկամուտների գծով` 3 150 000.0 հազար դրամ. 2) ծախսերի գծով` 4 570 651.2 հազար դրամ. 3) դեֆիցիտը (պակասուրդը)` 1 420 651.2 հազար դրամ: 3. Աբովյան համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել տարեսկզբի ազատ մնացորդը` 1 420 651.2 հազար դրամ: 4. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հավելված 2-ի: 5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման` համաձայն հավելված 3-ի: 6. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված 4-ի: 7. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը` համաձայն հավելված 5-ի: 8. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված 6-ի: 9. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված 7-ի: 10. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը: 11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |