Բովանդակություն * | Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների կատարողականի ներկայացում (2024թ. հուլիսի 1 – հուլիսի 19-ը ներառյալ). (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) –Նշված ժամանակահատվածում աշխատակազմ մուտքագրվել է 830 մտից գրություն և դիմում, պատրաստվել է 465 ելից գրություն։ Հանձնարարականների ժամկետի խախտումով կատարման դեպքեր չեն արձանագրվել։ (Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։ Բացի այդ, լուրջ ուշադրություն դարձնել քաղաքացիներից և տարբեր կազմակերպություններից ստացված գրություններին և դիմումներին ի պատասխան ձևավորված ելիցներին, շարունակաբար կատարելագործել դրանց բովանդակային բաղադրիչը։ (Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։
2.Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմում առկա համայնքային ծառայության թափուր պաշտոնների մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Աշխատակազմում առկա է համայնքային ծառայության երկու թափուր պաշտոն։ Համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընթանում են մրցույթի հայտարարման նախապատրաստական աշխատանքները։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։
3. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ստացված հայտերի հրավերի վերաբերյալ. (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) ՀՀ ՏԿԵ նախարարությունից ստացվել է ԳՄՀՄ «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ստացվել է հայտերի հրավեր, որի համաձայն համայնքը կարող է ներկայացնել երկու ծրագրային առաջարկ՝ 25 հազարական եվրոյի սահմաններում, իսկ տրամադրված գումարի 20 տոկոսը պետք է հատկացնի համայնքը։ Հանձնարարականը մակագրված է համապատասխան պաշտոնատար անձանց և ստորաբաժանումներին։ (Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն (հանձնարարական N 15761, 22.07.2024թ)։
4. Աբովյան համայնքի 2024-2027 թվականների տեղական սոցիալական ծրագրի իրականացման վերաբերյալ. (Ա. Զաքարյան, Է. Բաբայան) Աբովյան համայնքի 2024-2027 թվականների տեղական սոցիալական ծրագրի շրջանակներում համայնքապետարանը ԱՄՆՄԶԳ «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի ֆինանսավորմամբև «Նանե» բարեգործական միություն ՀԿ-ի հետ համագործակցությամբ իրականացրել են այգեգործության վերապատրաստման դասընթացներ գյուղատնտեսության ոլորտում: Դասընթացը մեկնարկել է 2024 թվականի հունիսի 15-16-ին, որին մասնակցել է թվով 9 քաղաքացի։ 2024 թվականի հուլիսի 12-ին կայացել է գործնական դասընթաց։
Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերած մասնակիցներին ԱՄՆՄԶԳ «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակում USAID-իկողմից 2024 թվականի հուլիսի 13-ին տրամադրվել են աշխատանքային գործիքներ. թվով 8 քաղաքացիներից յուրաքանչյուրն ստացել է 1 հատ սովորական սղոց, 1 հատ բենզինային սղոց (դրուժբա), 1 հատ մարտկոցով փոքր սղոց, 1 հատ բենզինային խոտհնձիչ, 1 հատ էլեկտրական խոտհնձիչ (գազոնների համար), 1 հատ ծառի սրսկիչ, այգեգործական գործիքների հավաքածու, 1 հատ պարանով էտիչ, 1 հատ էլեկտրական մարտկոցով էտիչ, 1 հատ թփերի էտիչ, 1 հատ բահ և միայն 1 քաղաքացի ստացել է 1 հատ բենզինային մոտոբլոկ (հողը փխրեցնելու համար նախատեսված) և 1 հատ բենզինային խոտհնձիչ։ Մասնակիցների հետ կնքվել են նվիրատվության, համագործակցության պայմանագրեր, որի համաձայն խնամքի աշխատանքներ կիրականացվեն նաև համայնքի կանաչապատ գոտիներում: (Է. Բաբայան, Ա. Զաքարյան) – Ընդունվեց ի գիտություն։
5. Աբովյան համայնքի ենթակայությամբ գործող կազմակերպություններում (մանկապարտեզներ) մշտադիտարկման աշխատանքների վերաբերյալ. (Ա. Սերոբյան, Է. Բաբայան) – նշված ժամանակահատվածում ընդունվել են Աբովյան համայնքի մանկապարտեզներ հաճախելու համար առցանց 40 դիմում, մանկապարտեզներում համալրվել են առաջացած 17 թափուր տեղ։ Աբովյան համայնքի թիվ 3 և թիվ 5 մանկապարտեզներում տեղի են ունեցել տնօրենների փոփոխություններ, որոնց արդյունքում կատարվել են ընդունման-հանձնման աշխատանքներ, կազմվել համապատասխան ակտեր։ Կատարվել է այցեր Աբովյան համայնքի գրադարան և թիվ 4 մանկապարտեզ՝ աշխատանքային կարգապահության և սանիտարահիգիենիկ նորմերի բարելավման նպատակով, իսկ թիվ 4, 6 և 9-րդ մանկապարտեզներում մշտադիտարկման է ենթարկվել սննդի մատակարարման գործընթացը։ Հուլիսի 26-ին նախատեսվում է թիվ 5 մանկապարտեզում երթևեկության կանոնները ուսուցանող խաղահրապարակի բացումը։ (Ա. Չոբանյան, Է. Բաբայան) - թիվ 5 մանկապարտեզում երթևեկության կանոնները ուսուցանող խաղահրապարակ երթևեկության նշաններն ունեն սուր եզրեր, որոնք կարող են վնասել երեխաներին, անհրաժեշտ է դրանց վրա ամրացնել ռետինե/ռեզինե եզրագծեր։ Միաժամանակ անհրաժեշտ է խաղահրապարակում տեղակադրել լուսացույցեր։ (Է. Բաբայան, Ս. Ասիրյան, Ա. Չոբանյան) – Խաղահրապարակի շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության միջոցով կազմակերպել նշված աշխատանքները։ Ընդունվեց ի կատարումն։ 6. Աբովյան համայնքի բնակավայրերում փոսալցման աշխատանքների մասին. (Դ. Զարոյան, վարչական ղեկավարներ, Է. Բաբայան) – Աբովյան համայնքի բնակավայրերում փոսալցման աշխատանքներն ավարտված են։ Ընթացիկ տարվա ցուցանիշները հաշվի կառնվեն հաջորդ տարում իրականացվելիք աշխատանքների պլանավորման ժամանակ։ (Գոռ Հակոբյան, Ստեփան Հակոբյան, Է. Բաբայան) – Արամուս և Գեղաշեն բնակավայրերի բնակիչները Աբովյան համայնքի ղեկավարին են փոխանցել իրենց շնորհակալական խոսքը՝ ընթացիկ տարվա ընթացքում բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատման և փոսալցման աշխատանքներում անձնական մեծ ներդրում և հետևողական դիրքորոշում ունենալու համար։ Օրինակ՝ Գեղաշեն-Զովք և Գեղաշեն-Զառ ճանապարհները հետխորհրդային տարիներին չէին վերանորոգվել, փոսալցման աշխատանքներ չէին կատարվել։ (Է. Բաբայան, Գոռ Հակոբյան, Ստեփան Հակոբյան, խորհրդակցության մասնակիցներ) – Շնորհակալություն բնակիչներին՝ կատարված աշխատանքները գնահատելու համար։ Համայնքի բնակիչների կարիքները մշտապես գտնվում են համայնքային իշխանության ուշադրության ներքո։
7. Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև համայնքի տարբեր ոլորտներին վերաբերելի այլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին նաև այլ բանավոր ցուցումներ և հանձնարարականներ։ |