Այսօր: Շաբաթ, 1 Նոյեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 206-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի,   Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է՝ 
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի  դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը 2025 թվականի համար հաստատելու մասին» N 206-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ՝

1) 1-ին կետի «Հաստիքների թիվը»  տողում «188» թիվը փոխարինել «189» թվով,
2) 2-րդ կետի «Աշխատողների թիվը» տողում «192» թիվը փոխարինել «193» թվով,
3) 3-րդ կետի «Քաղաքացիական աշխատանք կատարողներ» մասի 60-րդ տողի 3-րդ սյունակում «1» թիվը փոխարինել «2» թվով, 5-րդ սյունակում «369 000» թիվը փոխարինել «738 000» թվով, «Ընդամենը» տողի 3-րդ սյունակում «11» թիվը փոխարինել «12» թվով, 5-րդ սյունակում «3 517 000» թիվը փոխարինել «3 886 000» թվով,
4) հավելվածի վերջին տողի 3-րդ սյունակում «188» թիվը փոխարինել «189» թվով, 5-րդ սյունակում «68 786 000» թիվը  փոխարինել «69 155 000» թվով։
2Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.60 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ավագանու որոշման նախագիծը զեկուցողը հայտնեց, որ խնդրո առարկա աշխատանքները փորձել են կարգավորել ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետի ներգրավմամբ։ Այժմ առաջարկվում է Աշխատակազմի հաստիքացուցակում ավելացնել համապատասխան հաստիք՝ հաշվի առնելով կատարվելիք աշխատանքների ծավալը, դրանց շարունակական աճը և ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատած քաղաքացու մասնագիտական բարձր որակները։ Նոր ավելացվող հաստիքում որակավորված մասնագետի ներգրավման մասին արտահայտվեց նաև Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Տիգրան Գեղամյանը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner