Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ.
(Ջ. Սարգսյան, Է. Բաբայան) –04.12.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների, հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չկան։ Նոյեմբեր ամսվա ընթացքում աշխատակազմ է մուտքագրվել 1243 դիմում և գրություն, պատրաստվել է 798 ելից գրություն։
(Է. Բաբայան, Ջ. Սարգսյան) -Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։
Ընդունվեց ի կատարումն։
2. Նորմատիվ իրավական ակտերը փորձաքննության ներկայացնելու մասին.
(Ջ. Սարգսյան, Է. Բաբայան) – «2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական տուրքերի տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանելու մասին», «2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին», «2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին», «2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարների չափը սահմանելու մասին», «2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող բնակելի և ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափը սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշումների նախագծերը փորձաքննության են ներկայացվել ՀՀ Արդարադատության նախարարություն։
(Է. Բաբայան, Ջ. Սարգսյան) - Ընդունվեց ի գիտություն։
3. Քաղաքի նախատոնական զարդարման աշխատանքների մասին.
(Է. Սարդարյան, Է. Բաբայան) – Նախատոնական զարդարման աշխատանքներն ընթացքի մեջ են։ (Է. Բաբայան, Է. Սարդարյան) - Ընդունվեց ի գիտություն։
4. Գեղաշեն բնակավայրի մանկապարտեզում իրականացվող շինարարական աշխատանքների մասին.
(Գ. Հակոբյան, Է. Բաբայան) – Մանկապարտեզում ևս 1 խմբատարածք ավելացնելու աշխատանքներն ընթացքի մեջ են։ 2024 թվականի փետրվար ամսին խմբատարածքը կհանձնվի շահագործման։
(Է. Բաբայան, Գ. Հակոբյան) - Ընդունվեց ի գիտություն։
5. Բալահովիտ բնակավայրի մանկապարտեզի շենքի շահագործման մասին.
(Գ. Հակոբյան, Է. Բաբայան) – Մանկապարտեզի շահագործման համար շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։
(Է. Բաբայան, Գ. Հակոբյան) - Ընդունվեց ի գիտություն։
6. Աբովյան համայնքի վարչական բնակավայրերում քաղաքացիների ընդունելություն իրականացնելու մասին. (Վարչական ղեկավարներ, Է. Բաբայան) – Վարչական բնակավայրերում յուրաքանչյուր օր իրականացվում է քաղաքացիների ընդունելություն։
(Է. Բաբայան, վարչական ղեկավարներ) – Ընդունվեց ի գիտություն։
7. Աբովյան համայնքում կառուցվող խելացի կանգառները շահագործման հանձնելու մասին։
(Դ. Զարոյան, Է. Բաբայան) – Աբովյանքաղաքի Հանրապետությանպողոտայի, Օգոստոսի 23-իևՊիոներականփողոցներիխաչմերուկումկառուցված 2 նոր խելացի կանգառներն ընթացիկ շաբաթվա մեջ կհանձնվեն շահագործման։
(Է. Բաբայան, Դ. Զարոյան) – Ընդունվեց ի գիտություն։
8. 2024 թվական սուբվենցիոն ծրագրերի մասին.
(Դ. Զարոյան, Է. Բաբայան) – 2024 թվականի սուբվենցիոն հայտերի փաթեթները պատրաստ են և մինչև աշխատանքային օրվա ավարտը կառաքվեն ՀՀ Կոտայքի մարզպետարան։
(Է. Բաբայան, Դ. Զարոյան) – Ընդունվեց ի գիտություն։
9. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։ |