01.10.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հոկտեմբերի 1-ին ամբողջ աշխարհում նշվում է Տարեցների միջազգային օրը, որի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին: Օրը լավագույն առիթն է շնորհակալություն հայտնելու նրանց տարիների հոգատարության, նվիրումի ու վաստակի համար, միևնույն ժամանակ հանրության ուշադրությունը հրավիրելու տարեցների կարիքներին ու խնդիրներին:Առանձնահատուկ ուզում եմ անդրադառնալ Աբովյան համայնքի տարեցներին, որոնց բարձրաձայնած խնդիրները մշտապես ուսումնասիրվում են ոլորտային պատասխանատուների, Աբովյանի համայնքապետարանի սոցիալական ծրագրերի, առողջապահության և տեղեկատվության բաժնի կողմից և ստանում պատշաճ արձագանք:Համայնքի մեծահասակների համար բարեկարգ և հարմարավետ միջավայրի ...
Մանրամասն |
|
29.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՂԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՌԱՖԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի աջակցությամբ Գեղաշեն բնակավայրում անցկացվեց Աբովյան քաղաքում ազատ ոճի ըմբշամարտի հիմնադիր մարզիչ Ռաֆիկ Քոչարյանի հուշամրցաշարը: Մրցաշարը մեկնարկել է բացման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա են եղել Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներ և սպորտի ոլորտի ներկայացուցիչներ:Երկու օր տևած մանկապատանեկան առաջնությանը մասնակցում էին մարզիկներ Աբովյանից, Երևանից, Չարենցավանից, Սևանից, Վանաձորից և այլ համայնքներից:Եզրափակիչ համառ մրցելույթներում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և պատվոգրերով:Կարևորելով սպորտի զարգացման գործում համայնքի ղեկավարի ներդրումը՝ մրցաշարի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված մարզիչները ...
Մանրամասն |
|
28.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 62-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՏՈՆԱԿԱՆ, ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՄԵԾ ԾՐԱԳԻՐԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ՝ ԺԱՄԸ 18:30-ԻՑ, ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԴԻՄԱՀԱՅԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
|
Սիրով սպասում ենք բոլորիդ հոկտեմբերի 3-ին` ժամը 18:30-ին, Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց հրապարակում՝ միասին նշելու Աբովյան քաղաքի 62-րդ տարեդարձը: Սպասվում է տոնական, համերգային մեծ ծրագիր:
|
|
27.09.25
ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԵԼԻՑԻ ՕՐԸ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԱՅՑ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՊՈՒՐԱԿ. ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑՎԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Այսօր լրանում է Արցախյան 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը: 2020 թվականի Սեպտեմբերի 27-ին Արցախի ողջ սահմանագծով սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը Արցախի Հանրապետության ու ողջ հայ ժողովրդի համար ավարտվեց ցավալի ելքով՝ մարդկային ու տարածքային զգալի կորուստներով: 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի օրը Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամները, Աբովյան քաղաքի կրթահամալիրի մանկավարժները, սաներն ու բազմաթիվ աբովյանցիներ այցելել են Հերոսների պուրակ, հարգանքի տուրք մատուցել պատերազմում զոհված մեր հայրենակիցների հիշատակին: Համայնքի ղեկավարի այցն ամփոփվել է մեր համաքաղաքացի հետախույզ, փոխգնդապետ Վահագն Թումասյանի անունը հավերժացնող հուշանկյունում։
|
|
25.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՄԲ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
|
Սեպտեմբերի 24-ին Աբովյանի համայնքապետարանում պաշտոնապես մեկնարկեց «Խմելու ջրի խնայողություն՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի բնակավայրի ոռոգման ցանցի վերակառուցման միջոցով» նախագիծը, որն իրականացվելու է եռակողմ համագործակցությամբ:Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, «Կոկա-կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության հասարակական կապերի և կայունության ղեկավար Էլինա Մարկարյանը և «Շեն» բարեգործական ՀԿ-ի վարչության նախագահ Հայկ Մինասյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպություններին համագործակցության համար, ընդգծելով, որ այս ծրագիրը համայնքի և հատկապես Մայակովսկի ...
Մանրամասն |
|
23.09.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա քաղաքացի Նարեկ Մարգարյանի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի Խ. Աբովյան թաղամասի 12-րդ փողոցի 11 հողամաս հասցեում նախատեսվող առանձնատան կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ /1-ին քննարկում/։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Շահագրգիռ ...
Մանրամասն |
|
23.09.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի և ՀՀ կառավարության 19․11․2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշման (որոշում խմբ․ 28․12․2023թ․ թիվ 23-43) հավելվածի համաձայն, սահմանված կարգով, 2025թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին ՀՀ Կոտայքի մարզի, Աբովյան համայնքի համայնքապետարանի շենքում (հասցե՝ ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ, 1 շենք) տեղի կունենա քաղաքացի Արմեն Ավթանդիլյանի կողմից ներկայացված՝ Աբովյան քաղաքի Պիոներական փողոց 54 շինություն հասցեում բազմաբնակարան բնակելի համալիր կառուցելու ...
Մանրամասն |
|
22.09.25
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԴԻՄԱՀԱՅԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՅՈՒՐԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՓՈՐՁ ԱՐԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՌԵԿՈՐԴԸ
|
Սեպտեմբերի 21-ին Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց հրապարակում հայազգի գործող մարզիկներ, աշխարհի ռեկորդակիրներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրները փորձ արեցին սահմանել հերթական համաշխարհային ռեկորդը՝ քաշելով 3 բեռնատար և 12 մարդատար մեքենաներ:Գինեսի ռեկորդի պաշտոնական փորձին ներկա էին Հայաստանում Գինեսի ռեկորդները գրանցող հաձնձնաժողովից ներկայացուցիչներ, աշխատակիցներ Աբովյանի համայնքապետարանից, մեծաթիվ աբովյանցիներ, որոնք եկել էին ոգևորելու մարզիկներին և դառնալու պատմական հաղթական պահերի մասնակիցը:Մարզական ծրագիրն ուղեկցվել է մշակութային միջոցառմամբ. պարային գեղեցիկ կատարումներով ելույթ են ունեցել Արամուսի մարզամշակութային կենտրոնի և Կամարիսի մշակույթի տան սաները:Աբովյան քաղաքում Յուրի Սաքունցը ...
Մանրամասն |
|
21.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ի՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՏԵՐԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցի ամենանվիրական ու հպարտ էջերից է. այսօր նշում ենք Հայաստանի անկախության հռչակման 34-րդ տարեդարձը, որի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցներին ու աշխարհասփյուռ հայությանը:1991 թվականին հայ ժողովուրդը հաստատուն կամքով վճռեց ապրել ազատ ու ինքնիշխան երկրում, ստեղծել ամուր ու անկախ պետականություն՝ հանուն որի պայքարել ու կերտել էր հաղթական դրվագներ, տարիներ շարունակ դիմակայել բազում փորձությունների ու մարտահրավերների:Մեզ համար թանկ ու խորհրդանշական օրով առաջնահերթ ուզում եմ երախտագիտությամբ հիշենք միասնական ու հզոր հայրենիքի ստեղծման, Հայաստան ու Արցախ աշխարհի պաշտպանության համար կյանքը նվիրաբերած մեր հայրենակիցներին ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |