Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և հաշվի առնելով  Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 12-ի N 127-Ա որոշումը, «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի զեկուցագիրը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ի N Ք-7629), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`  1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը 2024 թվականի համար հաստատելու մասին» N 204-Ա որոշմամբ հաստատված  հավելված 22-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 1-ից։  |