Այսօր: Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի,  «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, Աբովյան համայնքիավագանին  ո ր ո շ ու մ է՝        
1. 2026 թվականի համար սահմանել տեղական տուրքերի գծով հետևյալ արտոնությունները՝             
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի
 Աբովյան համայնքի վարչական տարածքում պետական կամ համայնքային կարիքների համար՝
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) թույլտվության համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառել  զրոյական դրույքաչափ,      
բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի և շինությունների
 շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառել  զրոյական դրույքաչափ,       
գ. գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների 
թույլտվության համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառել  զրոյական դրույքաչափ,     
դ. շենքերիշինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության 
համար 2026 թվականի
համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառել  զրոյական դրույքաչափ։
2. 2026 թվականի համար սահմանել տեղական վճարների  գծով հետևյալ արտոնությունները՝
1) համայնքային և պետական կարիքների համար՝ Աբովյան համայնքումճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների  (այդ թվում` դրանց վերակառուցումը,   վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտն ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների վճարի համար կիրառել  զրոյական դրույքաչափ,
2) համայնքային և պետական կարիքների համար՝ ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի համար կիրառել  զրոյական դրույքաչափ,
3) Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում գործող սպորտային խմբերում ներառված երեխաների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի նկատմամբ կիրառել զրոյական դրույքաչափ,
4) Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի շախմատի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի նկատմամբ կիրառել զրոյական դրույքաչափ,
5) Աբովյան համայնքում աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար սահմանված  աղբահանության վճարի դրույքաչափի 100 %-ի չափով նվազեցման արտոնություն՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքի անդամների (ծնող, ամուսին/կին, զավակ) համար,
6) Աբովյան համայնքում աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար սահմանված  աղբահանության վճարի դրույքաչափի 50%-ի չափով նվազեցման արտոնություն՝
ա. հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձանց համար,
բ. Հայաստանի Հանրապետության ուժային կառույցների (Ազգային անվտանգության ծառայության, Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների) ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) անձանց ընտանիքի անդամների համար,
գ. Հայրենական մեծ պատերազմի վետերանները, Լեռնային Ղարաբաղի  պատերազմի մասնակիցները, նրանց հավասարեցված անձինք և նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների (ծնող, ամուսին/կին, զավակ) համար:
7) Մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման արտոնություն՝ 100 %-ի չափով՝ 
ա. Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի  պաշտպանության  ռազմական գործողություններին մասնակցած ծնողի անձի երեխաների, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից,
բ. զինվորական ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ  հաշմանդամ անձ ճանաչված անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից,
գ. երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ եթե ունեն Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում,
դ. կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից,
ե.  ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով կամ ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված, անապահովության սահմանային միավորից՝ 28-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից։
8) Մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման արտոնություն՝ 50 %-ի չափով  Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում ունեցող երեխաների համար՝
ա.  միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաների համար,
բ. ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ և (կամ) ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված ծնող ունեցող երեխաների համար,
գ. նույն կազմակերպություն հաճախող 3 և ավելի երեխաների համար,
դ. հաշմանդամության կարգավիճակ ունեցող երեխաների համար։
9) Աբովյան համայնքի  «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում՝ ազգային, լարային և փողային նվագարանների բաժիններում պետության կողմից նվիրաբերության (սուբվենցիայի) հատկացման պայմանագրով նախատեսված քանակով լավագույն սովորողներն ազատվում են ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի վճարումից։
10) Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» , «Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոց» , «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն» , «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» և «Կամարիս գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց  մասնակի փոխհատուցման արտոնություն  100 %-ի չափով՝
ա. Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի սահմանների պաշտպանության, մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից,
բ. երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ եթե ունեն Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում:
11) Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» , «Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոց», «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն», «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» և «Կամարիս գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների    ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման արտոնություն՝ 50 %-ի չափով, Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում ունեցող՝
ա. միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաների համար,
բ. ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ և (կամ) ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված ծնող ունեցող երեխաների համար,
գ. չորս և ավելի երեխա ունեցող և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով կամ ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված, անապահովության սահմանային միավորից՝ 28-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի երեխաների համար։
դ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող երեք և ավելի երեխա ունեցող անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից,
ե. նույն կազմակերպություն հաճախող 3 և ավելի երեխաների համար,
զ. գյուղական բնակավայրերում  գործող  կազմակերպութուններում 3 և ավելի բաժին հաճախելու դեպքում՝  նույն ընտանիքի 2 երեխայի համար,
է. հաշմանդամության կարգավիճակ ունեցող, կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։
3.  2026 թվականի համար սահմանել Աբովյան համայնքում տեղական վճարների նոր տեսակների գծով  հետևյալ արտոնություները՝
1) Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն», «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց», «Երեխաների աջակցության կենտրոն» և «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դահլիճների և նախասրահների համար սահմանված վճարի 100 տոկոսի չափով արտոնություն այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, ովքեր դահլիճի օգտագործման համար շահույթ չեն հետապնդում կամ օգտագործում են բարեգործական նպատակով։
2) «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության համար սահմանված վճարի 100 տոկոսի չափով արտոնություն՝
ա. Աբովյան համայնքի գյուղական բնակավայրերում հաշվառված կամ  փաստացի բնակիչ համարվող կամ ընտանեկան գերեզմանատուն ունեցող անձանց հուղարկավորության համար,
բ. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի տարածքում գործող տարեցների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատության բնակիչների հուղարկավորության համար,
գ. Աբովյան համայնքում հաշվառված անօթևան անձանց հուղարկավորության համար,
դ. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում հաշվառված կամ փաստացի բնակվող միայնակ և հարազատներ չունեցող անձանց հուղարկավորության համար,
ե. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում հաշվառված կամ փաստացի բնակվող՝ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց հուղարկավորության համար,
զ. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում հաշվառված կամ փաստացի բնակվող,  ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով կամ ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված, անապահովության սահմանային միավորից՝ 28-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամի հուղարկավորության  համար։
է. 2023 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում հաշվառված կամ փաստացի բնակվող ընտանիքի անդամի հուղարկավորության համար։
3) Համայնքային և պետական կարիքների համար Աբովյան համայնքում ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման կամ ապամոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման հետ կապված ծառայության վճարի համար կիրառել արտոնություն՝ մատուցվող ծառայության վճարի նկատմամբ կիրառելով զրոյական դրույքաչափ։
4. Սույն որոշման 2-րդ կետի 5-6-րդ ենթակետերում նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում՝
1) դիմում՝ ուղղված համայնքի ղեկավարին՝ տեղական վճարի արտոնություն ստանալու համար,
2) անձագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
3) սույն որոշման 2-րդ կետի կետի 5-6-րդ ենթակետերում սահմանված խմբերից որևէ մեկին պատկանելու մասին կամ կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (երը),
4) տեղեկանք մշտական կամ փաստացի հաշվառման վերաբերյալ,
5) այլ տվյալներ (անհրաժեշտության դեպքում):
5. Սույն որոշման 2-րդ կետի  7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ  ենթակետերում նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք է հանդիսանում՝
1) դիմում՝ ուղղված համայնքի ղեկավարին՝ տեղական վճարի արտոնություն ստանալու համար, 
2) երեխայի ծնողի/օրինական ներկայացուցիչի անձագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
3) երեխայի ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճեն,
4) Աբովյանի համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից տրված տեղեկանքը՝ տվյալ կազմակերպությունում երեխային սովորելու/հաճախելու վերաբերյալ,
5) սույն որոշման 2-րդ կետի  7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ  ենթակետերում սահմանված խմբերից որևէ մեկին պատկանելու մասին կամ կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (երը),
6) տեղեկանք մշտական կամ փաստացի հաշվառման վերաբերյալ,
7) այլ տվյալներ (անհրաժեշտության դեպքում):
6. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված արտոնությունը կիրառվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացնելուն հաջորդող ամսվա մեկից։ Նույն հիմունքներով վերսկսում է դադարեցված արտոնության կիրառումը։
7. Արտոնության կիրառումը մերժվում է օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության կամ ոչ հավաստի տվյալների ներկայացման դեպքում։ Կիրառված արտոնությունը դադարեցվում է սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում՝ դրանք ի հայտ գալու օրվա հաջորդող ամսվա մեկից։
8. Տեղական վճարներից  օգտվողների համար կիրառվում է համայնքի կողմից սահմանված միայն մեկ արտոնություն՝ յուրաքանչյուր տեղական վճարի մասով։
9. Սույն որոշման 3-րդ կետի 1-2-րդ ենթակետերում նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք է հանդիսանում՝ 
1) դիմում՝ ուղղված համայնքի ղեկավարին՝ տեղական վճարի արտոնություն ստանալու համար,
2) անձագրի կամ նույնականացման քարտի և/կամ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի վկայականի պատճեն,
3) կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (երը),
4) տեղեկանք մշտական կամ փաստացի հաշվառման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում),
5) այլ տվյալներ (անհրաժեշտության դեպքում):
10. Աբովյանի համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի նկատմամբ  զրոյական դրույքաչափ կիրառելու դեպքում փաստաթղթեր չեն ներկայացվում։
11. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի համար կիրառելու 50-ից 100 տոկոսի չափով նվազեցման արտոնություն՝ ավագանու կողմից սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(94.00 Կբ) հավելված
(20.05 Կբ) հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner