2025 թվականի N_ «ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 13-րդ կետերի, 13-րդ հոդվածի 10-րդ մասի և հիմք ընդունելով «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության վարչության նախագահի գրությունը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 23-ի N Տ-1855) Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի մասնակցությանը «Խմելու ջրի խնայողություն՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի բնակավայրի ոռոգման ցանցի հիմնանորոգման միջոցով» ծրագրին և դրա շրջանակներում 125 451 650 (հարյուր քսանհինգ միլիոն չորս հարյուր հիսունմեկ հազար վեց հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ նախահաշվային արժեքով ծրագրի համաֆինանսավորմանը՝ հատկացնելով Աբովյան համայնքի բյուջեից 54 769 000 (հիսունչորս միլիոն յոթ հարյուր վաթսունինը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(2.56 Մբ)
|
 |
(1.44 Մբ)
|
 |
(1.21 Մբ)
|
 |
(17.62 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|