Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 02-ի N Ք-2138), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը 2025 թվականի համար հաստատելու մասին» N 207-Ա որոշմամբ հաստատված հավելված 16-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝ 1) 1-ին կետի «Աշխատակիցների թվաքանակը» տողում «69» թիվը փոխարինել «70» թվով, 2) հավելվածը 32-րդ տողից հետո լրացնել նոր 33-րդ տողով՝ հետևյալ բովանդակությամբ.
33
|
Մշակութային միջոցառումների կազմակերպիչ |
1.0 |
160 000 |
160 000 |
5) «Ընդամենը» տողի 3-րդ սյունակում «69,0» թիվը փոխարինել «70,0» թվով, 5-րդ սյունակում «11 425» թիվը փոխարինել «11 585» թվով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|