11.09.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Էկո Ագրո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի Մ. Մկրտչյան թաղ. 1-ին փողոց 32/2 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքերի, բացօթյա սպորտային համալիրի և շատրվանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության ...
Մանրամասն |
|
10.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ 14 ԵՎ 15 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՍԻՄՈՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԻՆ
|
Աբովյան համայնքի հարգելի' բնակիչներ.Տեղեկացնում ենք, որ համայնքում բնակվող Սիմոնյանների ընտանիքը անշարժ գույքի նկատմամբ իրավունքներով պետական գրանցմամբ իրեն պատկանող հողամասերից հրաժարվել է և վերադարձրել համայնքին։Կարևորելով բնակիչների համընդհանուր շահը` Սիմոնյանները համայնքին են վերադարձրել Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակի 14 և 15 հասցեների հողամասերը։Շնորհակալություն ենք հայտնում բարեխիղճ ընտանիքին և հորդորում ենք բոլորին հետևել նրանց օրինակին` համայնքին վերադարձնելով կանաչ գոտիներն ու հանրային տարածքները։
|
|
05.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՆՈՐ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԱՅԳՈՒ ԵՎ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հանձնարարությամբ Առինջ բնակավայրում մեկնարկել են ժամանցային այգու կառուցման շինարարական աշխատանքները։ Այգին զբաղեցնելու է շուրջ 2800 քառ. մ մակերեսով տարածք, որտեղ գործելու են մարզահրապարակ, խաղահրապարակ, խաղադաշտ` նախատեսված ֆուտբոլի և բասկետբոլի համար. տարածքում կատարվելու է բարեկարգում, կանաչապատում, տեղադրվելու են նստարաններ, անցկացվելու է լուսավորություն։ Աշխատանքներն իրականացվում են համայնքային բյուջեով, նախատեսվում է կառուցել անվտանգ ու անհրաժեշտ պայմաններով հագեցած այգի` տարբեր տարիքի բնակիչների հանգիստն ու ժամանցը կազմակերպելու համար։
|
|
04.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի՝ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հարգարժա՛ն փրկարարներ, վետերաններ, ՆԳՆ փրկարարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ.Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա կապակցությամբ:Դուք ստանձնել և նվիրումով իրականացնում եք մի աշխատանք, որը պահանջում է մասնագիտական և ֆիզիկական բարձր պատրաստվածություն, մշտական զգոնություն և կամային որակներ՝ ամենատարբեր բարդության հանգամանքներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ գործելու համար:Արտակարգ և պատերազմական իրավիճակներում, աղետների ժամանակ մեր փրկարարները բազմիցս գործել են անհնարին թվացող սխրանքներ՝ հաճախ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը: Անչափ կարևորում և բարձր եմ գնահատում ձեր հանրօգուտ ու սրտացավ աշխատանքը:Առանձնահատուկ շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում ...
Մանրամասն |
|
02.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ «ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ՝ ԱՐԵՎԵԼՔ» ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՑ ՍԱՆԵՐԻՆ «ԵՄ ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹ-2025» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
|
Աբովյան քաղաքի երեխաների աջակցության կենտրոնում համայնքների միության, «Քաղաքապետերի դաշնագիր` Արևելք» ծրագրի ղեկավարության նախաձեռնությամբ օրերս կազմակերպվել էր հանդիպում, որին ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Աբրահամյանը և համայնքի ղեկավարի օգնական Դիաննա Երեմյանը։Հյուրերը այցելել էին Աբովյան «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025» ծրագրի շրջանակներում աջակցության կենտրոնի մասնակցությունը խրախուսելու և կազմակերպված միջոցառումներում առավել ակտիվորեն ներգրավված սաներին պարգևատրելու նպատակով։Նախքան պարգևատրման արարողությունը կենտրոնի տնօրեն Ալվարդ Սարգսյանը ներկայացրեց հունիսի 10-ից 12-ին ԵՄ կայուն էներգիայի շրջանակում անցկացված տարաբնույթ, բովանդակային միջոցառումները, ...
Մանրամասն |
|
01.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի՝ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ և դասախոսներ.Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առիթով:Սեպտեմբերի 1-ը տոնական օր է յուրաքանչյուրիս համար և առանձնահատուկ տարբերվող ու հիշարժան առաջին դասարան հաճախող երեխաների ընտանիքներում: Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր առաջին դասարանցիներին և նրանց ծնողներին կյանքի նոր շրջափուլ մուտք գործելու կապակցությամբ: Շնորհավորում եմ բոլոր առաջին կուրսեցիների նորամուտը բարձրագույն ուսումնական հաստատություններ, մաղթում եմ մեծ հաջողություններ ուսումնառության և մասնագիտական կրթության ոլորտում:Աբովյան համայնքի սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ.Գիտելիքը ուժ է և կարևոր նախապայման ձեր բարեկեցիկ ապագայի ու մեր համայնքի առաջընթացի հարցում, ...
Մանրամասն |
|
29.08.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի և ՀՀ կառավարության 19․11․2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշման (որոշում խմբ․ 28․12․2023թ․ թիվ 23-43) հավելվածի համաձայն, սահմանված կարգով, 2025թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին ՀՀ Կոտայքի մարզի, Աբովյան խոշորացված համայնքի համայնքապետարանի շենքում (հասցե՝ ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ, 1 շենք) տեղի կունենա «Էկո կոնցեպտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Աբովյան քաղաքի Է․ Պետրոսյան 4/4 հասցեում իրականացնել բազմաֆունկցիոնալ, բազմաբնակարան բնակելի ...
Մանրամասն |
|
28.08.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՑ
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստեղծագործական ծրագրերին աջակցություն ցուցաբերելու նպատակով հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ՝ հետևյալ անվանակարգերով․• «Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր»,• «Կինոարվեստի նախագծեր»,• «Արվեստի ոլորտի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր»,• «Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում»։Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, որոնք գրանցված են www.armeps.am էլեկտրոնային գնումների համակարգում։Հայտերի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և մասնակցության պայմանները ներկայացված են հետևյալ ...
Մանրամասն |
|
27.08.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՇՐՋԱՅՑԵՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
|
Աբովյան համայնքի բնակավայրերում իրականացվում են համայնքային փողոցների, մայթերի ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրերը և լայնածավալ շինարարական աշխատանքներ տարիներ շարունակ առկա խնդիրների լուծման նպատակով: Բնակավայրերում կատարվող շինաշխատանքների ընթացքին և որակին հետևելու նպատակով համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը պարբերաբար իրականացնում է շրջայցեր:Օրերս գյուղական բնակավայրեր կատարած աշխատանքային շրջայցը համայնքի ղեկավարը սկսել է Կաթնաղբյուր բնակավայրից, որտեղ հետևել է ասֆալտապատման աշխատանքների ընթացքին։ 3-րդ փողոցում կատարվել են հին ծածկույթի քանդման, ջրահեռացման համակարգի կառուցման և 6 մ լայնությամբ ասֆալտապատման աշխատանքներ: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կաթնաղբյուր գյուղի վերոնշյալ բանուկ փողոցում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |