ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի «Գեղաշեն գյուղի «Հեքիաթ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնի համար՝ լոգոպեդ` 1 դրույքաչափով։
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)` լրացվում է տեղում,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2023 թվականի փետրվարի 07-ին ժամը 11։00-ին, Աբովյան համայնք, գ․ Գեղաշեն, 1 փողոց, թիվ 83/2/1 հասցեում։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստաատող փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի հունվարի 10-ից մինչև փետրվարի 06-ը ներառյալ, ամեն օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am և https://www.abovyan.am/ կայքերում։
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով՝ գրավոր և բանավոր։
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 77 04 73 23 հեռախոսահամարով։