Եգիպտոսի մշակույթի նախարարությունը «Amesea Africa & Middle East for Education Through Art» ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ պատրաստվում է երկրորդ անգամ անցկացնել «Կահիրեի միջազգային բիենալե երեխաների արվեստի համար» («The Cairo International Biennale for Children’s Arts») միջոցառումը, որի շրջանակներում հայկական կողմը հրավիրում է մասնակցելու ս/թ մայիսի երկրորդ կեսին կայանալիք «նկար իմ երկրից» խորագրով բիենալեին։ Բիենալեին կարող են մասնակցել 4-18 տարեկան երեխաներ։ Մրցույթն անցկացվում է ըստ տարիքային խմբերի։ Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ կարող եք ստանալ http://cairoibca.com կայքից։