Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Աբովյանի համայնքապետարանը համալրում է դաստիարակների, հոգեբանների և լոգոպեդների տվյալների բազան։
Դաստիարակի որակավորման պահանջները`
1) նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակը պետք է ունենա` միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։
Հոգեբանի որակավորման պահանջները`
նախադպրոցական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժի, հոգեբանի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա`
1) բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն (սոցիալական մանկավարժություն, սոցիալական աշխատանք մասնագիտությունների և կամ հոգեբանի որակավորմամբ):
Լոգոպեդի որակավորման պահանջները`
Նախադպրոցական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա`
1) բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան մանկավարժության որակավորմամբ:
Դիմումների համար մոտենալ Աբովյանիհամայնքապետարանիկրթության, մշակույթի, առողջապահության, սպորտիևէկոլոգիայի բաժին։ Հեռախոս 060 536 405 /0 222 2 3155