ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի՝ 73 երաժշտական գործիքների տրամադրման նպատակով:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը հետևյալ հասցեով՝ Երևան, Սայաթ-Նովա 1ա, Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ կամ ուղարկել/arm.metod@gmail.com/էլեկտրոնային հասցեին:
Հարցերի դեպքում զանգահարել՝ (010) 541156, 541158 հեռախոսահամարով:
Կից ներկայացնում ենք մրցույթի հայտարարությունըև մասնակցության հայտի ձևը: