Աբովյան համայնքի հարգելի' բնակիչներ.
Հայտնում ենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Պտղնի բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքային նախագիծը ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի կողմից 2024 թվականի հունիսի 14-ի N 112 եզրակացությամբ ստացել է դրական գնահատական։
«Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության» կարգի պահանջներին համապատասխան հրապարակում ենք Աբովյան համայնքի Պտղնի բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքային նախագծի փաստաթղթային փաթեթը։
Փաթեթի վերաբերյալ Ձեր առաջարկները և դիտողությունները մինչև սույն թվականի հուլիսի 12-ը կարող եք գրավոր ներկայացնել Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմին կամ ուղղարկել abovyan.kotayq@mta.gov.am էլեկտրոնային հասցեով:
Աբովյան համայնքի Պտղնի բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքային նախագծի փաստաթղթային փաթեթը կցվում է: