ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի «Վերին Պտղնի գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների համար՝ մեթոդիստ՝ ուսումնական գծով տնօրենի տեղակալ 0.25 դրույքաչափ, դաստիարակներ՝ 1.25 և 1.25 դրույքաչափ, պարուսույց՝ 0.5 դրույքաչափ, երաժշտական ղեկավար՝ 0.5 դրույքաչափ, լոգոպեդ՝ 0.5 դրույքաչափ, հոգեբան՝ 0.5 դրույքաչափ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ՝ 0.5 դրույքաչափ:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված պաշտոնների նկարագրին համապատասխանող անձը:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1),
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2024 թվականի հունիսի 14-ին, ժամը 14։00-ին, Աբովյան համայնք, գյուղ Վերին Պտղնի, 1-ին փողոց, 2 մանկապարտեզ հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի մայիսի 15-ից մինչև հունիսի 12-ը ներառյալ, ամեն օր ժամը 09։00-17։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am և www.abovyan.am կայքերում:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու hամար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 99 880 493 հեռախոսահամարով: