Այսօր: Կիրակի, 20 Սեպտեմբերի 2020թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Չորեքշաբթի, 30 Հունվարի 2019թ.
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍԿՍԵԼ Է ԳՈՐԾԵԼ ՆՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

   Օրերս Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանն աշխատանքային այց ունեցավ նորակառույց ‹‹ARMENIAN TOBACCO COMPANY›› ձեռնարկություն:
Ընկերության ղեկավար Արշակ Մուրադյանը համայնքի ղեկավարին ծանոթացրեց ձեռնարկությունուն ընթացող լայնածավալ աշխատանքներին, նպատակներին և հեռանակարներին։ Վերջինիս խոսքերով՝ ձեռնարկությունը նախատեսում է ունենալ ավելի քան 200 աշխատատեղ` առաջնորդվելով կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով: Աշխատակիցներն ընտրվում են հաշվի առնելով մասնագիտական գիտելիքները՝ նախապատվություն տալով Կոտայքի մարզի և Աբովյան համայնքի բնակիչներին:
Համայնքի ղեկավարը ողջունեց ‹‹ARMENIAN TOBACCO COMPANY›› ընկերությունում կատարվող աշխատանքները և հույս հայտնեց, որ այն կարճ ժամանակահատվածում կամրապնդի իր դիրքերը և մեծ պահանջարկ կվայելի ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկայում:
 ‹‹ARMENIAN TOBACCO COMPANY›› ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին Աբովյան քաղաքում, որի նպատակն է արտադրել բարձրորակ ծխախոտային արտադրանք՝ մրցակցային տեղ գրավելով Հայաստանի ծխախոտային շուկայում:
Եվրոպական բարձրորակ արտադրական հոսքագծերով հագեցած ընկերությունը նախատեսում է իր արտադրանքը ներկայացնել սպառողին այս տարվա գարնանը։
Ձեռնարկությունը գործում է Աբովյան քաղաքի  2-րդ արդյունաբերական թաղամասին կից 6-րդ վարչական շենքում:





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1

(0222) 2-03-65, (060) 447-000

abovyan.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner