08.08.22
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 7-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆՈՒՄ
|
Աբովյանի համայնքապետարանում լսելի է քաղաքացու բարձրաձայնած խնդիրները։ Հերթական լուծումն է տրվել Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի առաջին թաղամասի բնակիչների դիմում-խնդրանքին։Վերոնշյալ տարածքում կատարվել է մոտ 300 մ մակերեսով ասֆալտապատման աշխատանք։ Աբովյան համայնքի խնդիրները մշտապես գտնվում են համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի ուշադրության կենտրոնում։ Հնարավոր ամեն բան կատարվում է քաղաքացու համար բարեկարգ համայնք կառուցելու համար։
|
|
01.08.22
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉ 2
|
Հարգելի՛ բնակիչներ՝Սույն թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1 հասցեում (համայնքապետարանի շենք) կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության հետ կապված համայնքային ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցության մուտքն ազատ է: Եթե ցանկանում եք մասնակցել համայնքային ընդհանուր ժողովին, ապա խնդրում ենք վերը նշված օրը և ժամին լինել նշված հասցեում՝ ժողովին ձեր մասնակցությունն ապահովելու համար:Ձեր հարցերը կարող եք ուղղել՝ ստորև նշված հեռախոսահամարին զանգահարելով կամ էլեկտրոնային նամակի միջոցով:Համայնքային ընդհանուր ժողովի արդյունքները կներկայացվեն Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքում և համայնքի Ֆեյսբուքյան էջում:Հեռ. ...
Մանրամասն |
|
29.07.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ
|
1. Աբովյան համայնքի ղեկավարը հայտարարում է բաց մրցույթ համայնքի խորհրդանիշերի՝ 1) զինանշանի և դրոշի, 2) օրհներգի ստեղծման նպատակով։2. Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ստեղծագործողները։3. Մրցույթի անցկացման ժամկետ է սահմանվում մինչև 2022 թվականի օգոստոսի 19-ը։4. Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով (սկավառակի վրա)՝ փակ ծրարով։ Ծրարի վրա գրվում է ստեղծագործողի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն և կոնտակտային տվյալը:5. Աշխատանքները գնահատվում են մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված ընթացակարգով։6. Սահմանվում է մրցանակ՝1) զինանշանի և դրոշի մրցույթում հաղթող ճանաչված աշխատանքի համար 500 000 (հինգ հարյուր հազար) դրամ,2) օրհներգի մրցույթում հաղթող ճանաչված աշխատանքի ...
Մանրամասն |
|
27.07.22
ԱԲՈՎՅԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀՈԱԿ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԿՆԵՐԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
|
Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն ՀՈԱԿ-ում գործող խմբակների տարեվերջյան հաշվետու միջոցառումների փակումն իրականացվեց տիկնիկագործության, դհոլի և երգի խմբակների սաների մասնակցությամբ: Միջոցառումը մեկնարկեց դհոլահարների կատարումներով, որին հաջորդեց տիկնիկային ներկայացումը: Երեխաներն ընտրել էին Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը, մի փոքր այն ձևափոխել, ստեղծել համապատասխան տիկնիկներ և պատրաստել տիկնիկային ներկայացում: Միջոցառման ավարտին երգի խմբակի սաները հանդես եկան իրենց կատարումներով: Միջոցառման Հյուրերն էին ՝ Աբովյանի համայնքապետարանի, «Երեխաների Հատուկ ստողծագործական կենրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, երեխաների ծնողները, ընկերները:
|
|
24.07.22
BRICS+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
|
Տեղեկացնում ենք , որ 2022թ. նոյեմբերի 24-26-ը ք. Սանկտ Պետերբուրգում անցկացվելու է BRICS+ երկրների 4-րդ միջազգային քաղաքային համաժողովը։ Համաժողովին կարող են մասնակցել համայնքի գործարար շրջանակների ներկայացուցիչները։ Մասնակցել ցանկացողները կարող են դիմել Աբովյանի համայնքապետարան մինչև ս.թ հուլիսի 25-ը ժամը 15։00-ն ներառյալ։ Հասցե՝ ք.Աբովյան , Բարեկամության հրապարակ 1, հեռ. (0222) 2-03-65, (060) 447-000։
|
|
18.07.22
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ․ ՀՕ-110-Ն / 12-րդ, 13-րդ հդվածների, 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի և ՀՀ կառավարության 19․11․2015թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2022թ․ հուլիսի 25-ին ժամը 11։00-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկու վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա Ա/Ձ Սուսաննա Խաչատրյանի կողմից Կոտայքի մարզի Մայակովսկի բնակավայրի տարածքում նախատեսվող մասնավոր գերեզմանատան կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /երրորդ փուլ/։
|
|
14.07.22
ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀՎԵՑ ՍՈՒՐԵՆ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը գնահատելով Սուրեն Սերյոժայի Աբգարյանի մեծ վաստակը, որով նա նպաստել է համայնքի բարգավաճմանը, ակնառու ներդրում ունեցել համայնքի մարզական բնագավառի զարգացման հարցում, հունիսի 29-ին Աբովյան համայնքի ավագանու հաստատման էր ներկայացրել Աբովյան համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու նախագիծը: Հաշվի առնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր – տնօրենի միջնորդագրերը, ինչպես նաև Սուրեն Աբգարյանի ունեցած մեծ վաստակը, երկարամյա անբասիր աշխատանքը, համայնքի մարզական կյանքի զարգացման գործում բացառիկ ձեռքբերումները, նախագիծն արժանացավ ավագանու հաստատմանը:Նախագծի հաստատումով էլ այսօր՝ հուլիսի 14-ին, ...
Մանրամասն |
|
01.07.22
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ և ՀՀ կառավարության 19․11․2015թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով, 2022թ․ հուլիսի 08-ին ժամը 11։00-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա Արամուս բնակավայրի տարածքում գտնվող Արամուսի բազալտի հանքավայրի «ԴԵՄԵՐ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղամասերում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով Կոտայքի մարզի Արամուս համայնքի տարածքում «ԴԵՄԵՐ» ՍՊ ընկերության բազալտների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |