Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 158-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2022 թվականի N 158-Ա

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ Խ. ԱԲՈՎՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 11/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ, ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն և 26-Ն որոշումների և հիմք ընդունելով Արմեն Ավետիսյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի նոյեմբերի 4-ի N Ք-5611), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Արմեն Ռազմիկի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի սեպտեմբերի 14-ի N 14092021-07-0074 վկայական) Առինջ գյուղի Խ. Աբովյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 11 հասցեում գտնվող 07-011-0075-0025 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 760.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2022 թվականի նոյեմբերի 03-ի N 03112022-07-0108 վկայական) Առինջ գյուղի Խ. Աբովյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող 07-011-0075-0073 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 158.4 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-011-0075-0025 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Արմեն Ռազմիկի Ավետիսյանին։
2. Արմեն Ռազմիկի Ավետիսյանը պարտավոր է՝
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 2 562 374 (երկու միլիոն հինգ հարյուր վաթսուներկու հազար երեք հարյուր յոթանասունչորս) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամհամայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար:
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում է Արմեն Ռազմիկի Ավետիսյանի կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Ռազմիկի Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


Կողմ -23

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴՎԻՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ՕՍԻՊՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(18.96 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 597

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner