Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 286
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1355
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2025 թվականի N 1355

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՎԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ, ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ, ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ, ՍԵԼԱՎՆԵՐԻ, ՔԱՐԱԹԱՓՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ, ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2025 թվականի մարտի 19-ի N 98-Ա որոշումը, Աբովյան համայնքում 2025 թվականի ընթացքում հնարավոր գարնանային վարարումների, ջրհեղեղների, հեղեղումների, սելավների, քարաթափումների և սողանքների կանխման, հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների կազմակերպման նպատակով.    
1. Հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում հնարավոր գարնանային վարարումների, ջրհեղեղների, հեղեղումների, սելավների, քարաթափումների և սողանքների կանխման, հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների պլանը` համաձայն N 1 հավելվածի:
2. Կոտայքի մարզային փրկարարական վարչություն ներկայացնել՝    
1) համայնքի հակահեղեղային կառույցների (կառույցի) հաշվառման վերաբերյալ տեղեկություններ` համաձայն N 2 հավելվածի.     
2) համայնքին սպառնացող պոտենցիալ վտանգավոր տեղամասերի և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ` համաձայն N 3 հավելվածի: 
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Աբովյան համայնքի ղեկավարի տեղակալ Գևորգ Հակոբյանի վրա:   
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(27.22 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 13

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner