Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 439
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՎԱՆԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1/15/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 64-րդ կետի, հաշվի առնելով Էդվարդ Դինգչյանի, Էդգար Բախչինյանի, Հայկ Առաքելյանի և Սոսե Առաքելյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի հունիսի 11-ի N Ք-880), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 22-ի N 1/փ-46 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ փոփոխելու Էդվարդ Դինգչյանին, Էդգար Բախչինյանին, Հայկ Առաքելյանին և Սոսե Առաքելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2019 թվականի նոյեմբերի 06-ի N 06112019-07-0080 վկայական, կադաստրային համար՝ 07-002-0048-0164) Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 1/15/1 հասցեում գտնվող 0.1706 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը որպես բնակավայրերի նշանակության հողամաս՝ համաձայն «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2019 թվականի սեպտեմբերի 18-ին տրված հատակագծի (կցվում է)։
2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.70 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner