Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի,Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «2020 թվականի համար Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 124-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հոկտեմբերի 08-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|