Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Ջիվան Զարգարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 19-ի N Ք-978), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ջիվան Զարգարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի մայիսի 08-ի N 08052024-07-0199 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 102/2 հասցեում գտնվող 07-002-0036-0475 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 124.2 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2022 թվականի դեկտեմբերի 02-ի N 12122022-07-0043 վկայական) Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 102/3 հասցեում գտնվող 07-002-0036-0474 կադաստրային ծածկագրով 124.3 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0036-0475 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Ջիվան Ժորայի Զարգարյանին։ 2. Ջիվան Զարգարյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 849 504 (ութ հարյուր քառասունինը հազար հինգ հարյուր չորս) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Ջիվան Զարգարյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ջիվան Զարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |