Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 64-րդ կետի, հաշվի առնելով Էդվարդ Դինգչյանի, Էդգար Բախչինյանի, Հայկ Առաքելյանի և Սոսե Առաքելյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի հունիսի 11-ի N Ք-880), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 22-ի N 1/փ-46 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ փոփոխելու Էդվարդ Դինգչյանին, Էդգար Բախչինյանին, Հայկ Առաքելյանին և Սոսե Առաքելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2019 թվականի նոյեմբերի 06-ի N 06112019-07-0080 վկայական, կադաստրային համար՝ 07-002-0048-0164) Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 1/15/1 հասցեում գտնվող 0.1706 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը որպես բնակավայրերի նշանակության հողամաս՝ համաձայն «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2019 թվականի սեպտեմբերի 18-ին տրված հատակագծի (կցվում է)։ 2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |